Վրաստանում և Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում և Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում՝ Բաքվին սահմանակից Հաջիգաբուլի շրջանում, այսօր առավոտյան 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 2,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում։

Read More
Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանում երկրի համար անարդյունք են համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, գրում է Взгляд թերթը: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում առաջընթաց չկա: «Ինչպես երեկ ոչ ոք չգիտեր, թե երբ են Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, այդպես էլ այսօր՝ ամփոփիչ կոմյունիկեից հետո»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով,…

Read More
Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական թիվ 3 պետական ​​դպրոցի թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի հաղթող է։ Անակլիայում կայացած մրցավազքի եզրափակիչ խաղերում նրանք երիտասարդների մեջ գրավեցին առաջին տեղը և նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը։ Հուլիսի 7-ից 13-ը չորս մարզաձևերում անցկացվում են մրցումներ դպրոցական թիմերի միջև:

Read More
Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտում հետևում ենք ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել։    

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ…

Read More
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:

Read More
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից interpressnews.ge-ին հայտնել են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։ Դեսպանը ստիպված է եղել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը նախագահ Զելենսկու որոշմամբ։ Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, կառավարության…

Read More
Կիևում Վրաստանի դեսպանը Ուկրաինայի իշխանությունների պահանջով մեկնում է Թբիլիսի․ լրատվամիջոց

Կիևում Վրաստանի դեսպանը Ուկրաինայի իշխանությունների պահանջով մեկնում է Թբիլիսի․ լրատվամիջոց

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին, որին Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են լքել երկիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջության հետ կապված իրավիճակի պատճառով, արդեն մեկնում է Թբիլիսի: Այս մասին հայտնել է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։ Թե երբ է դիվանագետը ժամանելու Վրաստան՝ չի նշվում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի…

Read More
Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում․ փոխվարչապետ

Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում․ փոխվարչապետ

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։ Նա հավելել է, որ կգա ժամանակը, երբ Վրաստանի ժողովուրդը և իշխանությունը միասին կգնահատեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշումը՝ արտաքսել Վրաստանի դեսպանին Կիևից՝ նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով: Ավելի վաղ Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր…

Read More
Կիևի գործողությունը դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև է․ Վրաստանի ԱԳՆ

Կիևի գործողությունը դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև է․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Կիևում Վրաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Թբիլիսի ուղարկելու՝ Ուկրաինայի իշխանությունների որոշումը։ «Այս գործողությունը դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև է, և ցավալի է, որ պաշտոնական Կիևը նման քայլի է դիմում բարեկամ պետության և ժողովրդի դեմ։ Ուկրաինայի իշխանությունների որոշումը էական վնաս է հասցնում երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան…

Read More
Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին խորհրդարանում 2022 թ. ամփոփիչ հաշվետվության ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այս ամբիոնից ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք…

Read More
ՊԵԿ-ի, ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» հուշագիր է ստորագրվել

ՊԵԿ-ի, ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» հուշագիր է ստորագրվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին:  Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Հայկական…

Read More
Երաժշտական երեկո Ախալքալաքում
		26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Երաժշտական երեկո Ախալքալաքում 26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Հունիսի 25-ին՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ երաժշտական ​​երեկո։ Անցկացվեգ է բացօթյա համերգ, կազմակերպվեցին տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ձեռքի աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, հեքիաթի հերոսներ, խաղերով շոու ծրագիր, նաև փրփուր շոու երեխաների համար։ Երեկոն անցավ «Շվիդկացա» անսամբլի և Mix2ra խմբերի գեղեցիկ ելույթների ուղեկցությամբ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի և Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի աշխատակիցներ:…

Read More
Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն
		23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն 23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Այսօր՝ Հունիսի 23-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրլեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում։ Համաֆինանսավորումը յուրաքանչյուր պոտենցիալ շահառուի համար կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի եւ  ոչ ավելի, քան ներկայացված ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը: Պոտենցիալ շահառու, ում տարիքը գործակալություն հայտը ներկայացնելու պահին…

Read More
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Հունիսի 22-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները և քաղաքական երկխոսության օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են…

Read More
Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ
		23.06.2023 . Տարածաշրջան

Եվրահանձնաժողովը գնահատել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի աշխատանքը՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ 23.06.2023 . Տարածաշրջան

Ստոկհոլմում ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդի ժամանակ Եվրահանձնաժողովը (ԵՀ) միջանկյալ «բանավոր զեկույց» է ներկայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար սահմանված չափանիշների կատարման վիճակի մասին, գրում է Interfax-ը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլիվեր Վարհեյին լրագրողներին ասել է, որ բոլոր երեք երկրները մեկ տարի առաջ Եվրոպական խորհրդից ստացել են…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ |

Հունիսի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Հայաստանի Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ ՀՀ դեսպանը նաև շրջայց կատարեց Ձեռագրերի ազգային կենտրոնում, որի ընթացքում ծանոթացավ կենտրոնի արխիվում պահվող հայերեն և վրացերեն ձեռագրերին։…

Read More
Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուին։ Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարությունից: «Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ընդգծել երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև…

Read More
Վրաստանում բացառել են Սաակաշվիլու վերադարձը քաղաքականություն

Վրաստանում բացառել են Սաակաշվիլու վերադարձը քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա մասնակցել վրացական քաղաքականությանը, քանի որ նա հանրապետության քաղաքացի չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն չունի, հետևաբար, եթե նա ցանկանում է վերադառնալ վրացական քաղաքականություն, պետք է Վրաստանի քաղաքացիություն ստանա»,- ասել է Բրեգաձեն՝ մեկնաբանելով Սաակաշվիլու վերջին հայտարարությունը վրացական քաղաքականություն վերադառնալու մասին։…

Read More
Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ընդգծել տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին,…

Read More
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կարող են հատել նաև նույնականացման քարտերով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կարող են հատել նաև նույնականացման քարտերով․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Առաջիկայում Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ճամփորդել նաև նույնականացման քարտերով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացմանը: Վրաստանի պառլամենտը նախագիծն արդեն վավերացրել է: Այնտեղ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս: Հայաստանում էլ…

Read More
Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դիվանագետներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները: Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ վրացական…

Read More
Ղարիբաշվիլին և Միշելն ընդգծել են տարեվերջին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը

Ղարիբաշվիլին և Միշելն ընդգծել են տարեվերջին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման առանցքային թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը, կողմերը քննարկել են Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Երկուստեք ընդգծվել է տարեվերջին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգության միջավայրին, ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը…

Read More
Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը

Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը

Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծման նկատմամբ: «Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը երկիր կսահմանափակվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Վարչապետի խոսքով՝ որոշումը չի ազդի հանրապետությունում արդեն գտնվող ավտոմեքենաների, ինչպես նաև այն մեքենաների վրա, որոնք…

Read More
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի
		10.06.2023 . Տարածաշրջան

Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի 10.06.2023 . Տարածաշրջան

Վրաստանը վստահ է, որ այս տարի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա. ի տարբերություն նախորդ տարվա՝ արդար որոշում կկայացվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:    Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը թեկնածուի կարգավիճակի արժանի է եղել նաև նախորդ տարվա հունիսին, Եվրահանձնաժողովն ինքն է հաստատել դա, երբ գնահատել է միավորներով:…

Read More
Վրաստանը գտնվում է եվրաինտեգրման խաչմերուկում. ԵՄ դեսպան Պավել Գերչինսկի

Վրաստանը գտնվում է եվրաինտեգրման խաչմերուկում. ԵՄ դեսպան Պավել Գերչինսկի

«Այժմ Վրաստանի համար առանցքային պահ է։ Ձեր երկիրը եվրաինտեգրման առումով գտնվում է խաչմերուկում։ Ուստի կարևոր է, որ Վրաստանի և ԵՄ անդամ 27 երկրների միջև երկխոսությունը հնարավորինս ինտենսիվ լինի»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ինչպես Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների այցերը ԵՄ երկրների մայրաքաղաքներ, այնպես էլ եվրոպացի պաշտոնյաներինը՝ Թբիլիսի:…

Read More
Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Վրաստանը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու կարգը

Արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվել է: Այդ մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը։ Ռատի Բրեգաձեն նշել է, որ ըստ «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների, եթե ավելի վաղ անհրաժեշտ էր նախ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու միայն դրանից հետո հանձնել  քննությունները, ապա այս դեպքում հայրենակիցների ժամանակն ու գումարը…

Read More
Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալսքում ներկայացրեց համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Վրաստանում Լեհաստանի դեսպանն Ախալքալսքում ներկայացրեց համատեղ ծրագրի 2-րդ փուլը

Այսօր՝ Հունիսի 5-ին Ախալքալաքում էր Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Մարիուշ Մաշկևիչը։ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ շարունակում է «Պաշտպանել էթնիկ փոքրամասնություններին ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության…

Read More
Վրաստանը ցանկանում է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել

Վրաստանը ցանկանում է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել

Թբիլիսիում նախատեսվում է միջազգային կարգի նոր օդանավակայան կառուցել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ այն կկառուցվի նախկին «Վազիանի» օդանավակայանի տեղում, գրում է Interfax-ը։ «Խոսքը միջազգային կարգի նոր օդանավակայանի կառուցման մասին է, որը կարող է հանգույց դառնալ, այն պետք է լինի տարանցիկ և լոգիստիկ օդանավակայան»,- ասել է վարչապետը։ «Մենք աշխատել ենք երկու…

Read More
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. դրանք բխում են ողջ Հարավային Կովկասի շահերից՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛…

Read More