Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 տարեկան աղջկա
Այսօր՝ հունիսի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարը վրաերթի է ենթարկել գյուղի ակումբից դուրս եկող 7 ամյա աղջկան։ Աղջկան տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, բժիշկները վիճակը ծանր են գնահատում, բայց ոչ ծայրահեղ։ Այնուհետեւ մասնագիտական պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով աղջկան տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։ Համագյուղացիները պնդում են, որ բեռնատարը թույլատրելի արագությունը գերազանցել…
