Ընդդիմությունը դիմել է եվրահանձնակատարին՝ ինքնագնահատման հարցաշարի հարցով
Վրացական ընդդիմության պատգամավորները նամակով դիմել են ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին, որում կոչ են արել նպաստել ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի ինքնագնահատման հարցաշարի լրացման գործընթացի թափանցիկությանը: Ապրիլի 14-ի նամակում օրենսդիրներն ասում էին, որ չնայած հանրային հետաքրքրության աճին, «Վրացական երազանքի» կառավարությունը խուսափում է հարցաթերթիկը հրապարակելուց՝ պատճառաբանելով, որ դրա համար անհրաժեշտ է ԵՄ թույլտվություն:…
