Երկրորդ ոսկին մայրցամաքի առաջնությունում. Լուկա Մաիսուրաձեն՝ Եվրոպայի չեմպիոն #1TVSPORT

Երկրորդ ոսկին մայրցամաքի առաջնությունում. Լուկա Մաիսուրաձեն՝ Եվրոպայի չեմպիոն #1TVSPORT

Սոֆիայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 90 կգ. քաշային Լուկա Մաիսուրաձեն ոսկե մեդալ է նվաճել, եզրափակիչ խաղում նա ակնհայտ առավելությամբ հաղթել է սերբ Դարկո Բրասնյովիչին։ Սա Լուկասի առաջին ոսկե մեդալն է (մեծահասակներում) մայրցամաքային առաջնությունում, որը նախկինում հաղթել է կադետների և պատանիների Եվրոպայի առաջնություններում: Մաիսուրաձեն աշխարհի 2019 և Եվրոպայի 2019, 2020 (81 կգ) բրոնզե մեդալակիր է։ Գուրամ…

Read More
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անմիջական վտանգ ՆԱՏՕ-ն չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Սակայն մենք մտահոգությամբ արձանագրում ենք, որ միջուկային զենքի կիրառման թեմայով հռետորաբանությունն աճում է: Մեր գնահատմամբ՝ դա հոգեբանական ճնշման տարր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչության նկատմամբ»,- նշել է…

Read More
Սամեբայի դպրոցում դեղեցին օձերին

Սամեբայի դպրոցում դեղեցին օձերին

Ապրլի 28-ին Nor ռադիոկայանը հայտնել էր, որ Սամեբա գյուղի դպրոցը օձերի պատճառով անցել է հեռավար ուսուցման։ Տվյալ նյութը լայն տարածում ստացավ և  քննարկման առիթ դարձավ հանրության շրջանում։ Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնից NOR ռադիոկայանին ասել էին, որ չգիտեն թե ինչու է դպրոցը անցել ինքնավար ուսուցման։ Իսկ Սամեբայի դպրոցի տնօրենը չէր ցանկացել մեկնաբանել իրավիճակը։ NOR ռադիոկայանը ստիպված եղավ…

Read More
1918 թ.-ին Հայաստանի կազմի մեջ էին մտնում նաև Նախիջևանն ու Կարսը, այնպես որ խորհուրդ կտամ չխուսափել 1918 թվականի քարտեզներից. Էդուարդ Այվազյանը՝ Ալիևի հայտարարության մասին
		30.04.2022 news Հայկական հարց, Հարցազրույց, Վերլուծական, Քաղաքական

1918 թ.-ին Հայաստանի կազմի մեջ էին մտնում նաև Նախիջևանն ու Կարսը, այնպես որ խորհուրդ կտամ չխուսափել 1918 թվականի քարտեզներից. Էդուարդ Այվազյանը՝ Ալիևի հայտարարության մասին 30.04.2022 news Հայկական հարց, Հարցազրույց, Վերլուծական, Քաղաքական

Armdaily.am-Ալիևի երեկվա հայտարարությունից հետո ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Ադրբեջանի նախագահն, ինչպես նաև Ադրբեջանի հասարակությունը լավ ծանոթ չեն, թե իրենց պատմությանը, թե տարածաշրջանի պատմությանը: ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ու Սյունիքի ադրբեջանական լինելու մասին Ալիևի հայտարարությանը՝ ասաց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը: «1918 թվականին, երբ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք կկարողանանք ավելի հզորացնել մեր բանակը, շնորհակալ եմ մեր բարեկամներին, գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր բանակի հզորացմանը

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք կկարողանանք ավելի հզորացնել մեր բանակը, շնորհակալ եմ մեր բարեկամներին, գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր բանակի հզորացմանը

Մեր պատմությունն ու ներկան, որը լի է եղել և լի է մարտահրավերներով, պահանջում է, որ մենք շարունակենք հզորացնել մեր բանակը, մեր բանակի վերափոխման գործընթացը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վազիանիի IV հետևակային բրիգադի բազայում՝ Պաշտպանության զորքերի օրվան նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վրացական բանակի…

Read More
Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Միրզոյան

Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Միրզոյան

Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը: Այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ այսօր իրենք…

Read More
Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան Թոմաս Մուլմանը

Այսօր Ախալցխա է այցելել Ավստրիայի դեսպան՝ Թոմաս Մուլմանը: Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է մարզպետի առաջին տեղակալ Շալվա Բերձենիշվիլիին եւ Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ավստրիայի և Վրաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և ապագայում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը: Թոմաս Մյուլլերին հետաքրքրում էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկա իրավիճակը և ներուժը: Այսօր Ախալցխայի բերդում բացվել է դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսը, որը նվիրված է խաղաղության Նոբելյան առաջին մրցանակակիր Բերտա ֆոն Զուտների կյանքին և գործունեությանը: Մրցանակին նա արժանացել է 1905 թվականին: Ցուցահանդեսին նշվում էր, որ Բերտան ոչ միայն առաջին կինն էր, ով արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ հենց նա էր համոզել իր ընկերոջը՝ Ալֆրեդ Նոբելին, հաստատել խաղաղության Նոբելյան մրցանակը: Բերտան համաշխարհային խաղաղության շարժման առաջատար դեմք էր:Երբեմն նրան ծաղրում էին իր գաղափարների համար և նկարում ծաղրանկարներ՝ «Խաղաղություն Բերտա» մակագրությամբ:Նա պայքարել է ազգային ֆանատիզմի, ագրեսիվ միլիտարիզմի և հակասեմիտիզմի դեմ: Նա ցանկանում էր, որ Եվրոպայի երկրները միավորվեն հանուն խաղաղության։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել վեպեր խաղաղության և կանանց խնդիրների վերաբերյալ: Ցուցահանդեսի բացմանը դեսպանը կարևորեց այն փաստը, որ Բերտա ֆոն Զուտներն ամուսնու՝ Արթուր ֆոն Զուտների հետ երկար տարիներ ապրել է Վրաստանում: Նշվեց նաեւ, որ նրա գաղափարները արդիական են ժամանակակից աշխարհում: Միջոցառման շրջանակներում թարգմանիչ Մզիա Գալդավաձեն հանդիսատեսի դատին հանձնեց Բերտա ֆոն Զուտների «Նամակներ Վրաստանից» գիրքը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, արվեստի և կրթության, ուսանողության և քաղաքային համայնքի ներկայացուցիչներ: Ցանկացողները Ախալցխայի բերդի ցուցահանդեսը տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Այս մասին տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Read More
Ալիևը վրդովվել է, որ միջազգային հանրությունը բացահայտ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ալիևը վրդովվել է, որ միջազգային հանրությունը բացահայտ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անընդունելի է համարում միջազգային իրավունքի սկզբունքների ընտրողականությունը՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց միջազգային իրավունքի սկզբունքները չեն…

Read More
Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում

Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում

Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի այցն Ախալքալաք  ավարտվեց  ծրագրի շնորհանդեսով, որը ֆինանսավորվել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից։ «Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբատար մեքենաների տրամադրման ծրագրով» Ախալքալաքում գնվել են երկու խոշոր աղբատար մեքենա։ Ըստ նախագծի, որի արժեքը 56 000 ԱՄՆ Դոլար է, պետք է մունիցիպալիտետի 9 գյուղերում լուծվի աղբահանության հարցը։ Այս ծրագիրն իրականացվել է  Վրաստանում…

Read More
Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային

Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային

Այսօր՝ ապրիլի 28֊ին Ախալքալաքի գավառագիտական թանգարան եւ Ապագայի տուն այցելեց Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։ Ախալքալաքի գավառագիտական թանգարանում նա ծանոթացավ տարբեր ժամանակներում ջավախքցու կենցաղին, մշակույթին եւ պատմությանը։ Դեսպանը հետաքրքրությամբ զննեց Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված  սենյակը, որտեղ հատուկ ներկայացված էր նաեւ պատմական անկյուն, որը վերաբերում էր Ճապոնիային։ Նա նաև ուշադրությամբ այցելեց Հայոց ցեղասպանության…

Read More
Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ		28.04.2022 Sona Tonakanian Без рубрики

Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ 28.04.2022 Sona Tonakanian Без рубрики

Ախալքալաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան այցելեց քաղաքի հոգեւոր կենտրոններ։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի եւ փոխքաղաքապետերի ուղեկցությամբ դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Հայ Առաքելական  Սուրբ Խաչ եկեղեցում։ Այստեղ հանդիպեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ  հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի եւ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի հետ։ Հոգեւորականները դեսպանին ներկայացրին…

Read More
Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։ Այսօր՝ ապրիլի 28֊ին դեսպանը տարբեր հանդիպումներ ունեցավ։ Օրն սկսվեց քաղաքապետարանում Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումով։  Ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ…

Read More
Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի «Կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից՝ Լեհաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ներկա էին Վրաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան…

Read More
Կառլ Հարցել. Հուսանք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում և ԵՄ անդամակցության դիմումը կդիտվի որպես հիմք, որի վրա կարելի է հաղթահարել բևեռացումը

Կառլ Հարցել. Հուսանք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում և ԵՄ անդամակցության դիմումը կդիտվի որպես հիմք, որի վրա կարելի է հաղթահարել բևեռացումը

Քաղաքական կյանքում բևեռացում դեռև կա, բայց հուսով ենք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում և ԵՄ անդամակցության դիմումը կդիտվի որպես հիմք, որի վրա կարելի է հաղթահարել բևեռացումը, – լրագրողներին ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Կառլ Հարցելը նշում է, որ գոյություն ունեցող բևեռացման մասին վաղուց է խոսվում։ «Ես այս մասին խոսում եմ վերջին երեքուկես տարին, ինչ եկել…

Read More
Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները

Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները

Բազմազգ Վրաստանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Լիտվիայի ազգային փոքրամասնությունների հարցերով պետական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների, տեղական մեդիայի ներկայացուցիչներ եւ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Հանդիպման նախաձեռնող Մարի Միկոյանը մեզ հետ զրույցում նշում է. «Լիտվայի պատվիրակությունը արդեն 2 օր է Վրաստանում է։ Նրանց հետաքրքրում է մեր երկրում փոքրմասնությունների կենցաղը…

Read More
Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 24֊ին, վաղ առավոտվանից Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ էին այցելում ախալքալաքցիները եւ ծաղիկներ խոնարհում։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին  մատուցվեց  Պատարագ: Օրվա պատարագիչը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր:   Պատարագից հետո եկեղեցու բակում՝ ի հիշատակ Հայոց…

Read More
Ջահերով երթ Ախալքալաքում

Ջահերով երթ Ախալքալաքում

Այսօր՝ Ապրիլի 23֊ին Ախալքալաքի երիտասարդներն անցկացրին պահանջատիրական ջահերթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։ Ավանդական դարձած ջահերով երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդի տարածքից։ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները եւ «Զորի Զորյան» պատանեկան միության սաները Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշներով, Ցեղասպանության հատուցում ու դատապարտում պահանջող ցուցապաստառներով, պահանջատիրական կոչերով ու մարտական ոգին բարձրացնող երաժշտությամբ համաքաղաքացիներին ջահերթին միացման կոչ…

Read More
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Արկադի Կասրաձեին տեղափոխել են հայրենիք

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Արկադի Կասրաձեին տեղափոխել են հայրենիք

Ուկրաինայում ռուսական օկուպացիոն ուժերի հետ մարտում ապրիլի 16-ին զոհված վրացի մարտիկ Արկադի Կասրաձեին տեղափոխել են հայրենիք։ Արկադի Կասրաձեին Ուկրաինայից Լեհաստանի մայրաքաղաքով տեղափոխել են Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Արկադի Կասրաձեի մարմինը դիմավորել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով և վառված մոմերով։ Արկադի Կասրաձեն զոհվել է Լուգանսկի շրջանի Ռուբեժնո քաղաքում տեղի ունեցած բախումների…

Read More
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և…

Read More
Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդես Ախալցխայում

Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդես Ախալցխայում

Թափոններից, հագուստից և նկարներից պատրաստված արտադրանքի ցուցահանդեսի միջոցով Ախալցխայում նշել են երկրի օրը։ Կազմակերպիչները խոսեցին թափոնների վերաօգտագործման փորձի մասին և սեփական օրինակով ցույց տվեցին մոտեցման հաջողությունը։ Երկրի օրը առաջին անգամ նշվել է Վրաստանում 1990 թվականին։  

Read More
Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Ախալքալաքի մարզական համալիրի սանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ախալքալաքի մարզական համալիրի սան, ծնունդով Արագվա գյուղից Գոռ Այվազյանը (51 կգ)  դարձավ չեմպիոն։ Ապրիլի 13֊ից 21֊ը ընթանում է Բռնցքամարտի  երիտասարդների Եվրոպայի առաջնություն 2022֊ը։ Գոռը ընդհանուր հաշվով ունեցել է 4 մենամարտ։ Առաջինը հաղթանակ է տարել գերմանացի մարզիկի հետ պայքարում, հաջորդիվ հաղթական մարտեր է անցկացրել Ուկրաինայի եւ Ադրբեջանի բռնցքամարտիկների…

Read More
Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին: Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Երկու երկրներն էլ Ասոցացման համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, մասնակցում են Արևելյան գործընկերությանը, Վրաստանի հետ միասին միավորվել են եվրաինտեգրման այսպես…

Read More
Թբիլիսիում 2022 թվականի առաջին եռամսյակում 4,2 տոկոսով աճել են անշարժ գույքի գները
		21.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թբիլիսի, Հասարակություն

Թբիլիսիում 2022 թվականի առաջին եռամսյակում 4,2 տոկոսով աճել են անշարժ գույքի գները 21.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թբիլիսի, Հասարակություն

 2022 թվականի առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատությամբ 4,2 տոկոսով աճել Է: Այդ մասին ասված Է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ ապրիլի 21-ին հրապարակված վիճակագրական տվյալներում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ 5,4 տոկոսով աճել են բնակարանների, 2 տոկոսով՝ սեփական տների գները: «Կանաչ կարկասով» բնակարանի 1 քառակուսի մետրի գինը…

Read More
Ախալցխայի ամրոցի համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է

Ախալցխայի ամրոցի համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է

Ախալցխայի ամրոցի (Ռաբաթի) համալիրում արտասահմանցի հյուրերի տոմսերի արժեքը գրեթե եռապատկվել է։ Մինչ այժմ, եթե զբոսաշրջիկը կարող էր համալիր այցելել 7 լարիով, ապա այժմ պետք է վճարի 18 լարի։ Այս մասին տեղեկություն է տարածում Ախալցխայի բերդը։ Ըստ բերդի տնօրինության գների բարձրացումը կազդի միայն օտարերկրյա այցելուների վրա։ Թարմացված գները ուժի մեջ կմտնեն մայիսի 1-ից։ Նոր դրույքաչափերն այսպիսի…

Read More
Ծառատունկ Ախալքալաքում

Ծառատունկ Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ծառատունկ։ «Աիսի» ընկերությունը, Ախալքալաքի քաղաքապետարանի մասնակցությամբ, Անտառային հիմնդրամի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում, իրականացվում է ծառատունկ։ Ծառատունկի ընթացքում նախատեսվում է Ախալքալաքում  տնկել 600 սոճու և 500 հացենու տնկի: Ակցիան, որն իրականացնում է Ախալքալաքի ՀԷԿ-ը կառուցող «Աիսի» ընկերությունը ամենամյա է և ուղղված է շրջակա միջավայրի կանաչապատմանը։ Միջոցառումն անցկացվում է Երկրի…

Read More
Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում

Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 20֊ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Երիտասարդական ձեռներեցությունը գյուղի զարգացման համար» ծրագրի շնորհանդեսը։ Նախագիծը Վրաստանում իրականացնում է MERCY CORPS GEORGIA -ն՝ Ավստրաիայի զարգացման համագործակցության հիմնադրամը։ Ախալքալաքում ծրագրի գործընկերներն են  Ախալքալաքի զարգացման խումբը (ԼԱԳ)֊ը եւ Մեծահասակների զարգացման կենտրոնը։ Ծրագրի գործողություններն ուղղված կլինեն երիտասարդների սոցիալ տնտեսական գործունեությանը, բարեկեցության բարելավմանը եւ ձեռներեցության հմտությունների զարգացմանը: Ստացած գիտելիքները եւ հմտությունները…

Read More
Ջեյմս Ապատուրայը ելույթ է ունենում պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ

Ջեյմս Ապատուրայը ելույթ է ունենում պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ

Ելույթ ունենալով դռնփակ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում, Ապատուրայն ասաց, որ դաշինքը որոշել է ավելին անել Վրաստանի և Եվրոպայի մյուս գործընկերների համար, քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «հիմնականում փոխել է անվտանգության քարտեզը» մայրցամաքի «երկարաժամկետ հեռանկարում»: «Կիբերհարձակումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մի մասն էր ռազմական գործողություններից առաջ և դրա ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանի և…

Read More
Սոցիալապես անապահով երեխաների օգնությունը հունիսի 1-ից կհասցվի 150 լարիի

Սոցիալապես անապահով երեխաների օգնությունը հունիսի 1-ից կհասցվի 150 լարիի

Հունիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող օգնությունը կկազմի 150 լարի՝ առկա 100 լարիի փոխարեն,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս որոշումը կանդրադառնա ավելի քան 215 հազար երեխայի վրա։ «Ուզում եմ սկսել խոսել երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Ինչպես գիտեք, նրանց մասին հոգալն ու սոցիալական վիճակի բարելավումը մեր թիմի հիմնական…

Read More
Շնորհավորում ենք Քրիստոսի Հարության տոնի առթիվ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու հավատացյալներին. Իրակլի Ղարիբաշվիլի
		17.04.2022 news Հոգեւոր

Շնորհավորում ենք Քրիստոսի Հարության տոնի առթիվ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու հավատացյալներին. Իրակլի Ղարիբաշվիլի 17.04.2022 news Հոգեւոր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սուրբ Զատիկի առթիվ շնորհավորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական եկեղեցու հավատացյալներին։ «Քրիստոնյա աշխարհի համար այս մեծ տոնի՝ Քրիստոսի Հարության տոնի առթիվ, շնորհավորում եմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու և Ավետարանական Լյութերական Եկեղեցու հավատացյալներին, բոլոր նրանց, ում համար այս օրը առանձնահատուկ է և թանկ»,-ասել…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. ԵՄ հարցաշարը մեզ պատասխանատվություն է դնում՝ ակտիվացնել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցելու համար, այժմ մեզ անհրաժեշտ է բոլոր գերատեսչությունների առավելագույն համակարգումը՝ հարցաթերթիկը ժամանակին լրացնելու համար

Իրակլի Ղարիբաշվիլի. ԵՄ հարցաշարը մեզ պատասխանատվություն է դնում՝ ակտիվացնել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցելու համար, այժմ մեզ անհրաժեշտ է բոլոր գերատեսչությունների առավելագույն համակարգումը՝ հարցաթերթիկը ժամանակին լրացնելու համար

Ապրիլի 11-ին Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին փոխանված հարցաշարը լրացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները քննարկվել են Վրաստանի ԵՄ ինտեգրման կառավարական հանձնաժողովի 62-րդ նիստում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության աշխատակազմում։ Կառավարության ղեկավարը կարևորել է բոլոր գերատեսչությունների առավելագույն համակարգումը և ակտիվ ներգրավվածությունը՝ կարճ ժամանակում հարցաշարի լրացման գործընթացն արդյունավետ և ամբողջական դարձնելու համար։ «Մարտի 3-ին մենք ԵՄ անդամակցության հայտ…

Read More