Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից
Ուկրաինայի իշխանությունները չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից։ Այս մասին հայտարարել է երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ իսպանական El País թերթի հետ հարցազրույցում։ Պաշտոնյան քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անվճռականությունը Ուկրաինայի նկատմամբ։ «Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ուղերձները մի փոքր հիասթափեցնող էին, և, իհարկե, մենք ավելին էինք ակնկալում»,- նշել է Ստեֆանիշինան: Նա կարծիք է…
