Շաբաթվա կարեւոր իրադարձությունները Մեդիա վերլուծական կենտրոնի եթերում
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ գնդապետ Ա.Լենցովի՝ Բաքու կատարած այցին։ «Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ…
Մեր որոշմամբ մենք սկսել ենք «Ոստիկանական քաղաքի» կառուցումը, որը նախատեսված է լինելու հազարից ավելի ոստիկանների համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես նշեց Իրակլի Ղարիբաշվիլին, աշխատանքներն արդեն սկսվել են, և շինարարական կազմակերպությունը պնդում է, որ աշխատանքները կավարտվեն մոտ երկու տարում և բնակարաններ կտրամադրվեն հազար ոստիկանի։ Նրա խոսքով, նախագծի արժեքը կազմում է մոտ 125 մլն…
Բարդ բանակցային գործընթացի արդյունքում Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձել ՌԴ օդատիեզերական ուժերի երեք օդաչուի՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ ազատ արձակված զինծառայողներին կտեղափոխեն ՌԴ ՊՆ-ի բուժհաստատություններ՝ բուժման և վերականգնման համար: Գերությունից ազատվածների հետ աշխատում են բժիշկներ և հոգեբաններ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ Ուկրաինային են վերադարձվել Ազգային գվարդիայի…
Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպա կատարած վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ուկրաինացի զինվորների համար լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում»,- հավելել է Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ 2024 թվականի ընտրություններում հաղթի իրեն նախորդած նախագահ Դոնալդ Թրամփը: MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև վստահեցրել է, որ նախագահի պաշտոնի ամենափորձառու հավակնորդն է: «Ես ավելին գիտեմ, քան մարդկանց ճնշող մեծամասնությունը, ես ավելի շատ փորձ ունեմ, քան յուրաքանչյուր ոք, ով երբևէ առաջադրվել…
Խարթումում գնդակոծել են Թուրքիայի դեսպանատան մեքենան։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Սուդանի արագ արձագանքման ուժերը տեղի ունեցածի համար մեղադրել են զինված ուժերին: Նշվում է, որ թուրքական դիվանագիտական առաքելության շենքերը գտնվում են զինված ուժերի վերահսկողության տակ: Հատուկջոկատայինները հաստատել են իրենց հանձնառությունը դիվանագիտական առաքելությունների պաշտպանությանը՝ Ժնևի կոնվենցիային և բոլոր միջազգային համաձայնագրերին համապատասխան:
Բախմուտում կատաղի մարտեր են: Ուկրաինայի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը մայիսի 5-ի երեկոյան Բախմուտում ֆոսֆորային և հրկիզող զինամթերք են կիրառել: «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինն էլ տեղեկացրել է, որ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են քաղաքի շուրջ 90 տոկոսը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գործում է համակարգված, հրետանային հարվածներ է հասցնում,…
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 12:38-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։ Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական…
Այսօր Լոնդոնում տեղի կունենեա Միացյալ Թագավորության միապետ Չարլզ Երրորդի թագադրումը: Արարողությունը կսկսվի Բուքինգհեմյան պալատից և երթով կընթանա մինչև Վեսթմինսթերյան աբբայություն։ Միապետին իր կնոջ հետ կուղեկցեն հազարավոր զինծառայողներ: Երթի ողջ երթուղով հարթակներ են տեղադրվել հանդիսատեսի համար: Վեսթմիսթերյան աբբայությունում Չարլզ Երրորդը նաև երդում կտա ժողովրդի առջև. դա իրավական պահանջ է, որը գործում է 17-րդ դարից: Թագադրման արարողությանը հրավիրված…
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են հանրապետության պետական սահմանային կոմիտեից։ Կառույցից մանրամասնել են, որ ուղղակի ստուգումներ են անցկացվում, սահմանին հերթեր չեն նկատվում: Նշվում է, որ նախկինում Բելառուսի սահմանապահ ծառայությունները ռուս-բելառուսական սահմանին հսկողություն չեն իրականացրել։ Միևնույն ժամանակ, մի շարք լրատվամիջոցներ գրում…
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: «Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն հանդես է գալիս մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի…
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը՝ Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հակահարձակմանն ընդառաջ։ Նշվում է, որ որոշ բնակավայրեր արդեն ամբողջությամբ դատարկվել են: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով՝ Զապորոժիեի շրջանում վարչակազմի աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ռուսական կողմը Ղրիմ տարհանելու ծրագիր է իրականացնում, ինչպես նաև «Ռոսատոմի» աշխատակիցներին պատրաստվում են դուրս…
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցությունները Վաշինգտոնում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Վաշինգտոնից հուսադրող նորություններ են ստացվում: Առաջընթացի հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, աշխատում ենք գործընկերների հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,-…
Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Գիորգոբան: Տոնի կապակցությամբ բոլոր գործող եկեղեցիներում ու վանքերում մատուցվում է հանդիսավոր պատարագ։ Մայիսի 6-ը Սուրբ Մեծ նահատակ Գիորգիի մահապատժի օրն է։ Սուրբ հրաշագործ ու հզոր Գիորգին համարվում է վրաց ազգի հովանավորը և հատկապես սիրված է Վրաստանում։ Ավանդույթի համաձայն՝ սուրբը ծնվել է երրորդ դարի երկրորդ կեսին, Կապադովկիայում, հարուստ քրիստոնյա ընտանիքում։ Հետագայում…
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատայինները, Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ, հարձակում են սկսել Բախմուտի արևմտյան մասում: «Չասով Յար շրջանում կամուրջ է ավերվել, որով հակառակորդը փորձել է զինամթերք և պահեստազոր տեղափոխել Բախմուտ»,- հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական խոսնակ Իգոր Կոնաշենկովը: Հիշեցնենք, որ այսօր «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին իր մարտիկները կլքեն…
Արցախի ոստիկանությունից հայտնում են՝ մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված 1971 թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան…
Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կգործի մայիսի 8-ին և 9-ին խորհրդային հուշահամալիրների մոտ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշների ու խորհրդանիշների կրման արգելքը, որը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա: Հուշահամալիրների մոտակայքում դրոշներ կրելուց բացի, կարգելվի նաև ռազմական երգերի կատարումը, իսկ բանավոր ելույթներում՝ «կոչերը, որոնք ստեղծված իրավիճակում կարող են օգտագործվել հաջակցություն Ուկրաինայում ռուսական ռազմական…
ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները: Հայտարարության մեջ օրենսդիրները նշում են, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և…
Ուկրաինայում զինված հակամարտությունը պետք է շուտափույթ դադարեցվի, քանի որ դրանում, միևնույն է, հաղթողներ չեն կարող լինել։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոհաղորդման եթերում։ Նա բացատրել է, որ արևմտյան երկրներն Ուկրաինային տրամադրում են լայն աջակցություն, և «նրանք են որոշում, թե որքան հեռու են գնալու և ինչքան են պատրաստ ծախսելու» ուկրաինական…
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ, համակարգելով Ուկրաինա ռազմական մատակարարումները՝ իրեն զգում է ոչ թե դիվանագետ, այլ ԵՄ պաշտպանության նախարար: «Ես երբեք չեմ մտածել, որ հաշվելու եմ արկերը»,- ասել է նա Ֆլորենցիայում Եվրամիության իրադրության մասին փորձագիտական խորհրդաժողովում: Բորելը պնդել է, որ հակամարտությունը «չպետք է ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ քննարկվում են «որոշ ծրագրեր», սակայն հորդորել է «չշտապել», գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու մտադրության մասին։ «Առայժմ որոշակի ծրագրեր են քննարկվում: Հենց քննարկումն ավարտվի,…
Իրանն Ադրբեջանի դեսպանատան ու հյուպատոսարանի անձնակազմից 4 դիվանագետի անցանկալի անձ է ճանաչել: Տեղեկությունը հաստատել է Իրանի ԱԳՆ-ն: Հատկանշական է, որ ավելի վաղ Թեհրանի և Բաքվի միջև լարվածության ֆոնին նման քայլ էր արել Ադրբեջանը՝ անցանկալի անձ հայտարարել և արտաքսել Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ մայիսի 4-ին հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները…
Մայիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին զրկել արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքից՝ անցնելով ձայների մեծամասնությամբ որոշումների կայացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես կողմնակից եմ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ որակյալ մեծամասնության որոշումների կայացմանը: Բայց խնդիրն այն է, որ կոնսենսուսով որոշումների ընդունումը չեղարկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս: Իսկ…
Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում Խվիչա Կվարացխելյայի «Նապոլին» հյուրընկալվել էր «Ուդինեզեին»։ Այս խաղում նեապոլցիներին անհրաժեշտ էր մեկ միավոր՝ առաջնությունը պաշտոնապես կնքելու համար։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ «Նապոլին» Ա Սերիայի ավարտից հինգ տուր առաջ պաշտոնապես դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ուդինեի «Dacia Arena»-ում հյուրերին ոգևորել են մինչև 10 հազար նեապոլցիներ։ «Նապոլին» ակտիվ սկսեց խաղը, սակայն 13-րդ րոպեին…
6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովի ափին՝ Իշիկավա պրեֆեկտուրայում, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ։ Ցնցումների առավելագույն ուժգնությունը եղել է 6+, Ճապոնիայում ընդունված 7 բալանոց սանդղակով։ Ըստ ղեկավարության՝ ափին հնարավոր է ջրի փոքր բարձրացում, սակայն ավերածությունների վտանգ չկա։
Անօդաչու թռչող սարքի նոր հարձակում է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա՝ երկրորդ դեպքը մի քանի օրվա ընթացքում, գրում է Interfax-ը: Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 5-ի առավոտյան։ Ըստ գործակալության՝ դրոնը հայտնվել է կոմպրեսորային կայանում, հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ էր բռնկվել նաև այս շաբաթվա…