Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հասանելի կլինի. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: «Այս շաբաթ Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ես հյուրընկալեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական մի շարք քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում։ Երկուսն էլ անկեղծ հանձնառություն…
