Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման աշխատանքները։
Տարածքի կանաչապատման շրջանակներում նոր գերեզմանատան մուտքի ճանապարհի երկայնքով տնկվել է 150 սոճի։
Ծառերը ձեռք են բերվել «Ախալքալաքի սպասարկման կենտրոն»-ի միջոցներով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3000 լարի։
Ծառատունկին մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի Տարածքա-տերիտորիալ պլանավորման ու ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Գենադի Էլիզբարյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և սպասարկման կենտրոնի աշխատակիցները։
Իրականացված աշխատանքը մունիցիպալիտետի բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մի մասն է։ Տնկված ծառերը ոչ միայն կգեղեցկացնեն տարածքը, այլև կստեղծեն ավելի խնամված և բարենպաստ միջավայր բնակիչների համար։
