Ախալցխայում աշակերտները ներկայացրել են իրենց համայնքների զարգացման տեսլականը

Ախալցխայում աշակերտները ներկայացրել են իրենց համայնքների զարգացման տեսլականը

Ախալցխայում մունիցիպալիտետում անցկացվեց միջոցառում  «Եթե վերադառնայի իմ գյուղ կամ քաղաք, ի՞նչ մասնագիտություն կընտրեի։ Հաջողության հասնելը հնարավոր է նաև «իմ հայրենի վայրում» նախագծի շրջանակներում։

Միջոցառման մասնակցում էին մունիցիպալիտետի բոլոր հանրային դպրոցների  ներկայացուցիչները։ Նրանք  ներկայացրել են իրենց քաղաքների և գյուղերի զարգացման վերաբերյալ պատրաստված պաստառներ՝ հյուրերի հետ կիսվելով սեփական գաղափարներով և համայնքների ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումներով։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլնի և այլ հյուրեր։

Հանդիպման ընթացքում երիտասարդները հարցեր են ուղղել օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կանանց կազմակերպությունների, կրթության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներին՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։

Միջոցառման շրջանակում ներկաները նաև այցելել են ուսանողուհի Լիկա Գելաշվիլիի նկարների ցուցահանդեսը։

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով՝ նախագծին ակտիվ մասնակցության և ներդրման համար։