Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան հանդիպում է ունեցել Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ ընդգծելով երկկողմ փոխգործակցության կարևորությունը։ Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել խորացնելու առկա համագործակցությունը և շարունակելու համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։