Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ


ՆԳՆ-ն ամփոփիչ տեղեկատվություն է հրապարակել Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին:

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 8.00-20.00-ն ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 7 անձ, տեղեկանք են ստացել 6-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթղթի (ձև 9) պահանջ չի եղել։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 37 քաղաքացու»,- հայտնում են ՆԳՆ-ից։