Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին հանդիպումներ են ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Քեթլին Դեպուտերի և Ստորին պալատի անդամ Վերներ Զոմմերսի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Նրանք նաև քննարկել են Վրաստան-ԵՄ գործընկերությունը, Վրաստանի կողմից եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռնարկված քայլերը, հարաբերություններում առկա մարտահրավերները և ընդգծել լիարժեք երկխոսության անհրաժեշտությունը։
