Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Սամցխե-Ջավախքի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնում՝ արժանանալով բարձր արդյունքների և պատվով ներկայացնելով տարածաշրջանը։

Հատկապես հաջող հանդես եկան Ախալքալաքի երիտասարդ բռնցքամարտիկները, ովքե մրցումներում նվաճեցին մի շարք մեդալներ.

 Ժիրայր Ջինիսյանը (52 կգ քաշային կարգ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և արժանացավ արծաթե մեդալի։

 Նարեկ Մղդեսյանը (60 կգ) գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Գրիշա Սահարյանը (63 կգ) նույնպես դարձավ արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը ներկայացնում են նաև Զիգմունդ Զիլբերշտեյնը, Գելա Ձամունաշվիլին և Էլիզբար Ստեփնաձեն։

Ախալքալաքի քաղաքապետարանը շնորհավորում է մարզիկներին և նրանց մարզիչներին արձանագրած հաջողությունների համար՝ մաղթելով նոր հաղթանակներ և մարզական բարձր նվաճումներ։