Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո

Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել է երկրում ստեղծված վառելիքի իրավիճակին: «Իրավիճակն իսկապես բարդ է, բայց կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով՝ լուծումներ գտնելու այս իրավիճակը շտկելու համար: Իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը։ Մեկնաբանելով գյուղատնտեսական վառելիքի և քսանյութերի ապահովման դժվարությունների մասին պնդումները՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը…

Read More
«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

Այս տարի «Ախալցխա 2026» քաղաքային տոնը նշվեց բացառիկ շուքով և լայնամասշտաբ ծրագրով՝ համախմբելով հազարավոր բնակիչների և հյուրերի։ Ախալցխայի պատմական ամրոցը վերածվել էր մշակութային ու պատմական յուրօրինակ հարթակի, որտեղ կենդանացել էին միջնադարյան Վրաստանի ավանդույթներն ու արժեքները։ Տոնական ծրագրի շրջանակում այցելուները հնարավորություն ունեցան տեղափոխվելու 12-րդ դար՝ ականատես լինելով Խրիդոլիի ռազմիկների ցուցադրական ելույթներին, հին քաղաքային շուկայի վերարտադրությանը, ավանդական…

Read More
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին

Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պենզայի մարզում խոցել են ձեռնարկություն, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է թևավոր ու բալիստիկ հրթիռների համար սենսորներ, ավիացիոն համակարգերի բաղադրիչներ և տիեզերական հետախուզական արբանյակների համար սարքավորումներ, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Ուկրաինական կողմն այդ օբյեկտն անվանել է «տիեզերական, ավիացիոն և ռազմական սարքաշինության ոլորտում առաջատար ռուսական ձեռնարկություն», որը «Ռուսական տիեզերական…

Read More
Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր կազմի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին: Այս մասին հայտնել է Ժողովրդական խորհրդի ընտրությունների բարձրագույն հանձնաժողովի նախագահ Մուհամմադ Թահա ալ Ահմադը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա հրապարակել է քվեարկության արդյունքում ընտրված պատգամավորների անունները, ինչպես նաև ներկայացրել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի կողմից նշանակված խորհրդարանականների ցուցակը: Խորհրդարանի ձևավորման գործող ընթացակարգի համաձայն՝ նախագահը…

Read More
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը. BBC

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը. BBC

ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներում ծնված անձինք ունեն ավտոմատ քաղաքացիություն ստանալու իրավունք։ Նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է չեղյալ համարել այդ իրավունքը և իր առաջին հրամանագրերից մեկով կարգադրել էր սահմանափակել ծնունդով քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։ Նախագահի հրամանագրի դեմ է արտահայտվել վեց դատավոր, կողմ՝ երեքը, տեղեկացնում է BBC-ն։ Այդ հրամանագիրը հրապարակվել է 2025 թվականի հունվարին՝…

Read More
ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը

ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը

Եվրամիությունը չորեքշաբթի կվերացնի Միացյալ Նահանգներից ներմուծվող արդյունաբերական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Սա լավ լուր է անդրատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն, ավելի շատ ընտրություն և ավելի լավ գներ՝ ԵՄ ընկերությունների և սպառողների համար»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հունիսի 25-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ պաշտոնապես ընդունել է երկու…

Read More
Ուիթքոֆն ու Քուշները Դոհայում կայացած հանդիպմանը հաստատել են ԱՄՆ-ի հավատարմությունն Իրանի հետ բանակցություններին

Ուիթքոֆն ու Քուշները Դոհայում կայացած հանդիպմանը հաստատել են ԱՄՆ-ի հավատարմությունն Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դոհայում Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հաստատել են, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու համար, հայտնել են Կատարի ԱԳՆ-ում: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ուիթքոֆն ու Քուշներն Ալ…

Read More
Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին

Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին

Ռուսաստանի կառավարությունը հրաման է արձակել Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի երկաթուղային սահմանային անցակետի փակման մասին։ Դրանց թվում են Սանկտ Պետերբուրգ-Ֆինլանդսկին և Վիբորգը։   Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Ռիգային, Տալլինի և Հելսինկիին հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող` Մոսկվայի որոշման մասին։ Նախարարների կաբինետի որոշած սահմանային անցակետերով անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների…

Read More
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից 5 օր անց զոհերի թիվը շարունակում է աճել։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի տվյալով՝ զոհվել է առնվազն 1750 մարդ, ևս մոտ 5 հազար մարդ վիրավորվել է: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ երկրաշարժերը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են խլել: Վենեսուելայի իշխանությունները նույնպես կարծում են, որ զոհերի թիվը…

Read More
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի

Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի

Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: «Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որևէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում վաղը, բանակցություններ են հուշագրի դրույթների իրականացման, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցի շուրջ, բայց այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ»,- ասել…

Read More