Ախալցխայի մունիցիպալիտետի 6 դպրոցներում կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ

Ախալցխայի մունիցիպալիտետի 6 դպրոցներում կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ

Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում են տարբեր բնույթի աշխատանքներ։

Դպրոցական ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի 6 հանրակրթական դպրոցներում նախատեսվում է իրականացնել տարբեր բնույթի վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ։

Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը, պայմաններին և նախատեսվող աշխատանքներին կարելի է ծանոթանալ Վրաստանի պետական գնումների միասնական էլեկտրոնային համակարգում՝ հետևյալ հղումներով։

Ծրագրի շրջանակներում նախատեսված են հետևյալ աշխատանքները՝

  •  Նաոխրեբի հանրային դպրոցում՝ ջեռուցման համակարգի աշխատանքներ։
  •  Անի հանրային դպրոցում՝ լոգարանի վերանորոգման աշխատանքներ։
  •  Ծնիսի հանրային դպրոցի մինի մարզահրապարակում՝ վերականգնողական աշխատանքներ։
  •  Ածղուրիի հանրային դպրոցի մինի մարզահրապարակում՝ վերականգնողական աշխատանքներ։
  •  Ծղալթբիլայի հանրային դպրոցում՝ վերականգնողական աշխատանքներ։
  •  Ախալցխայում, Պետրե Իբերիի փողոց թիվ 2 հասցեում գտնվող թիվ 6 հանրային դպրոցի բակի վերանորոգման աշխատանքներ։