Փոկայում նշվել է Հերոսի օրը՝ կրթամշակութային միջոցառմամբ

Փոկայում նշվել է Հերոսի օրը՝ կրթամշակութային միջոցառմամբ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանի հետ միասին, Փոկա գյուղում մասնակցել է Հերոսի օրվան նվիրված կրթամշակութային միջոցառմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում խթանել ազգային ինքնագիտակցությունը, տարածել ազգային ու մշակութային արժեքները և պահպանել պատմական հիշողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի աշակերտները։ Նրանք ներկաների համար ներկայացրել են Հերոսի օրվան նվիրված թեմատիկ աշխատանքներ, շնորհանդեսներ և պատմական նշանակություն ունեցող նյութեր։

Միջոցառումը ևս մեկ առիթ էր երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգու, ազգային արժեքների և պատմության նկատմամբ հետաքրքրության ձևավորման ու ամրապնդման համար։