Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այցելել է «NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոց և հանդիպել ծրագրի մասնակիցների հետ։
Հանդիպման ընթացքում երիտասարդները քաղաքապետի հետ զրուցել են մասնագիտության ճիշտ ընտրության, նպատակների սահմանման և կարիերայի զարգացման կարևորության մասին։ Նրանք նաև քաղաքապետարանի ղեկավարին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Վարլամ Ծիկլաուրին երիտասարդների հետ կիսվել է քաղաքապետ դառնալուն նախորդած իր մասնագիտական ուղու փորձով, ծանոթացել նրանց տեսլականներին և գաղափարներին, ինչպես նաև մաղթել հաջողություններ՝ խրախուսելով առավելագույնս օգտագործել սեփական կարողություններն ու հնարավորությունները։
«NICE Studio» ակադեմիայի ամառային դպրոցի շրջանակում 9-14 տարեկան երեխաներն ամառային ամիսներին հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները տարբեր ոլորտներում։
Նման հանդիպումները երիտասարդներին հնարավորություն են տալիս անմիջական շփման միջոցով ծանոթանալու տարբեր մասնագիտական ուղիների, ձևավորելու սեփական նպատակներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ։
