Ախալցխայում քննարկվել է կոյուղու համակարգի և մաքրման կայանի կառուցման ծրագիրը

Ախալցխայում քննարկվել է կոյուղու համակարգի և մաքրման կայանի կառուցման ծրագիրը

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլիի, Ռուբեն Կարապետյանի և Գիորգի Մելիքիձեի հետ, հանդիպել է Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության, Համաշխարհային բանկի և Ֆրանսիայի զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայում կոյուղու համակարգի և ժամանակակից չափանիշներին համապատասխան մաքրման կայանի կառուցման հարցերը, ինչպես նաև նախատեսվող ծրագրի իրականացման հետագա քայլերն ու աշխատանքների կազմակերպման պլանը։

Ենթակառուցվածքային ծրագրի իրականացումը նախատեսվում է Համաշխարհային բանկի և Ֆրանսիայի զարգացման գործակալության աջակցությամբ։

Ծրագրի իրականացումից և աշխատանքների ավարտից հետո Ախալցխայում էապես կբարելավվի կոյուղու համակարգի ներկայիս վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի էկոլոգիական պայմանները։