Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա տանող ճանապարհը կվերականգնվի 845 000 լարիի ծրագրով

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա տանող ճանապարհը կվերականգնվի 845 000 լարիի ծրագրով

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են Ազմանա գյուղ տանող ներքին ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։

Նախագծով նախատեսվում է Քարցեփ գյուղի մայրուղուց մինչև Ազմանա գյուղ տանող ճանապարհի ամբողջական վերանորոգում։ Աշխատանքների շրջանակում իրականացվում է ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև կոյուղու համակարգի տեղադրում։

Ենթակառուցվածքային նախագիծն իրականացվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 845 000 լարի։