Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ այս նա ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները՝ Թինաթին Ռուխաձեի հրաժարականից հետո։

Կիկնաձեի նշանակման մասին հրամանն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Թինաթին Ռուխաձեն մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել հուլիսի 28-ին։ Սեպտեմբերի 15-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարի պաշտոնում նշանակեց խորհրդարանի անդամ Մայա Բիթաձեին։