Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ։ Բացման արարողությանը մասնակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Նոր նախադպրոցական հաստատությունը նախատեսված է գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ ապահովելով նրանց ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր։

Լավ կահավորված մանկապարտեզում երեխաները հնարավորություն կունենան ստանալու որակյալ նախադպրոցական կրթություն, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ժամանակ անցկացնելու նպաստավոր պայմաններում։

Մանկապարտեզի բացումը կարևոր քայլ է Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նախատեսում է շարունակել նախադպրոցական հաստատությունների զարգացումն ու երեխաների համար ժամանակակից և անվտանգ կրթական միջավայրի ստեղծումը։