Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդունել է ՀՀ դեսպանին․ ինչ է քննարկվել

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդունել է ՀՀ դեսպանին․ ինչ է քննարկվել


Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լուկա Ուխվաիան։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

ՀՀ դեսպանը շնորհավորել է Լ. Ուխվաիային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ավանդական կապերին, ինչպես նաև երկկողմ օրակարգի շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերին։