Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները՝ նրանց կարիքներին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ, Ծղալթբիլայի վարչական միավորում հանդիպել է Նաոխրեբի և Աբաթխևի գյուղերի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու նորությունները։
Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը մունիցիպալիտետի գործունեությանը և որոշումների կայացման գործընթացին Ախալցխայի քաղաքապետարանի առաջնահերթություններից է։ Նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կանցկացվեն նաև մունիցիպալիտետի այլ բնակավայրերում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ախալցխայի քաղաքապետի տեղակալներ Ռուբեն Կարապետյանը և Գիորգի Մելիքիձեն, պետական ներկայացուցչի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին և Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Համբարձում Բաբոյանը։
