Ախալցխայի մունիցիպալիտետում ներկայացվել է Երիտասարդական խորհրդի գործունեության հաշվետվությունը։
Հանդիպմանը ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն։
Երիտասարդական խորհրդի անդամները ներկայացրին իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, խոսեցին խորհրդի գործունեության արդյունքների մասին և ներկայացրին առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին նաև «Կանաչ փառատոնի» շրջանակներում իրականացված միջոցառումները։ Փառատոնի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և հաղթանակած երիտասարդները պարգևատրվեցին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին և Ռուբեն Կարապետյանը, ինչպես նաև քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի վարչության ներկայացուցիչները։
