Ախալցխայում անչափահաս անձը կասկածվում է մի շարք գողությունների մեջ

Ախալցխայում անչափահաս անձը կասկածվում է մի շարք գողությունների մեջ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության Ախալցխայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են անչափահասի, որը նախկինում բազմիցս դատապարտվել է և ներկայումս գողության մեղադրանքով պայմանական ազատազրկում է կրում։

ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ անչափահասը Ախալցխայում թալանել է 9 ավտոմեքենա և մեկ գեղեցկության սրահ։ Նա նաև ապօրինի կերպով տիրացել է մեկ տրանսպորտային միջոցի և դեպքի վայրից թաքնվել է։

Նախարարության հաղորդմամբ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է։ Գողացված տրանսպորտային միջոցը հայտնաբերվել և առգրավվել է որպես ապացույց։

Գործի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։