Ախալցխայի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» հերթական նիստը։
Նիստը վարել է Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին։
Խորհրդի անդամները քննարկել են բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ստացված 29 դիմում։ Քննարկման արդյունքում 21 դիմումի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները լսել են նաև վկայականների տրամադրման հետ կապված մոնիթորինգի զեկույցները։
Խորհուրդը պարբերաբար անցկացնում է նիստեր՝ ստացված դիմումները քննարկելու և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
«Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհուրդը» Ախալցխայի քաղաքապետարանի խորհրդատվական մարմին է, որի հիմնական նպատակն է քննարկել բարձր լեռնային բնակավայրում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց կարգավիճակ շնորհելու կամ դադարեցնելու հարցերը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել քաղաքապետարանին։
