Նինոծմինդայում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026»-ը

Նինոծմինդայում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026»-ը

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում անցկացվել է «Նինոծմինդոբա 2026» տոնական միջոցառումը։

Միջոցառմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, նրա տեղակալներ Դավիթ Մումլաձեն և Վախթանգ Մերաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Սմբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։

Տոնակատարության շրջանակում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են մշակութային, ժամանցային և ճանաչողական տարբեր միջոցառումներ։ Կենտրոնական զբոսայգում ներկայացվել են տեղի նկարիչների և ձեռներեցների աշխատանքները՝ ցուցահանդես-վաճառքի ձևաչափով, անցկացվել են թատերականացված երթ և տարբեր ներկայացումներ։

Փոքրիկների համար գործել է ստեղծագործական անկյուն, իսկ այցելուների համար կազմակերպվել են լուսանկարվելու, սննդի և հանգստի գոտիներ։

Տոնական ծրագիրը շարունակվել է տեղի երգի և պարի համույթների մասնակցությամբ։

«Նինոծմինդոբա 2026»-ին ներկա են եղել նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետերն ու Սակրեբուլոների նախագահները։