Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռոին Մարկոիձեի, քաղաքապետի ներկայացուցիչների և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, հանդիպել է Մոխիի և Զեդուբանի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։
Հանդիպումների շրջանակում տեղական իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Մոխի, Ցիխիսուբանի, Նամինաուրի, Ղորթուբանի, Զեդուբանի և Ափիեթի գյուղերի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կարիքներին։
Բնակիչները որպես հիմնական առաջնահերթություն նշել են ներգյուղական ճանապարհների բարեկարգումը։ Քննարկվել են նաև գյուղերում առկա այլ կարևոր խնդիրներ և դրանց փուլային լուծման հնարավորությունները։
