Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է Մլաշիի, Զարզմայի, Չորչանիի և Փխերոյի վարչական միավորների գյուղերի բնակիչների հետ։
Հանդիպումների ընթացքում տեղի բնակիչները ներկայացրել են գյուղերում առկա կարիքներն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։
Գոչա Քիմաձեն շնորհակալություն է հայտնել բնակիչներին ակտիվ մասնակցության համար և խոսել հանդիպումների նպատակի մասին։
«Մեզ՝ որպես տեղական իշխանության ներկայացուցիչների, համար կարևոր է բնակչության հետ մշտական հաղորդակցությունը և քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքապետարանի աշխատանքներում։ Հենց այդ պատճառով էլ մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում և լսում ձեր կարծիքները։ Մեր հանդիպումների նպատակն է համատեղ պլանավորել այնպիսի ծրագրեր, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր գյուղի իրական կարիքներին», — նշել է Գոչա Քիմաձեն։
Բնակչության հետ հանդիպումները փուլ առ փուլ կանցկացվեն նաև մունիցիպալիտետի մյուս գյուղերում։
