Կոպենհագենը պատրաստվում է կալանել ռուսական բեռներ տեղափոխող նավեր` հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Դանիայում Ռուսաստանի դեսպանատանը։
«Դանիան հավանությամբ է արձագանքել ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական բեռներ տեղափոխող նավերի ուժային կալանմանը, այդ թվում՝ Բալթիկ ծովում, և չի բացառում իր կողմից նմանատիպ գործողությունների հնարավորությունը: Հասկացրել են, որ իրականացվում է, ըստ էության, ծովահենային գործողությունների նախապատրաստում»,- պարբերականին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը բազմիցս նշել է նավարկության ազատությունը սահմանափակող միջոցառումների անօրինական բնույթը և զգուշացրել, որ «նման գործողությունների համար Դանիան ՌԴ-ից վճռական հակահարված կստանա»:
