Թեհրանն ավարտում է իր ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկումներին իր պատասխանի նախապատրաստումը. Ղարիբաբադի

Թեհրանն ավարտում է իր ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտարկումներին իր պատասխանի նախապատրաստումը. Ղարիբաբադի


Իրանը ողջունում է դիվանագիտական բոլոր գործընթացները և միաժամանակ պատրաստ է ինքնապաշտպանության՝ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին:

«Թեհրանն ավարտում է Նյու Յորքում Իրանի առաջարկած ծրագրի վերաբերյալ ամերիկյան կողմի դիտարկումներին և տեսակետներին իր պատասխանի նախապատրաստումը»,- նշել է նա: ​

Դիվանագետը հայտնել է, որ Իրանն իր վերջնական դիրքորոշումը կհայտարարի միջնորդների միջոցով՝ խորհրդակցություններից հետո: ​

«Իրանը միշտ ողջունել է դիվանագիտությունը և դրանում, ինչպես և ցանկացած կողմի հետ երկխոսության հարցում, անփութություն չի ցուցաբերել»,- հայտարարել է պաշտոնյան: ​

Նրա խոսքով՝ որքան Իրանը պատրաստ է բանակցությունների, այնքան էլ՝ ինքնապաշտպանության և պատերազմի: