ՀՀ արդարադատության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։
Նախարարությունից հայտնում են՝ հուշագրի ստորագրումը հիմք կհանդիսանա ոլորտում երկկողմ մասնագիտական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։

Արդարադատության նախարարությունը շարունակում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
