Պետքարտուղարությունը հաստատել է Եգիպտոսին 320 մլն դոլարի ռազմական օգնության ապասառեցումը

Պետքարտուղարությունը հաստատել է Եգիպտոսին 320 մլն դոլարի ռազմական օգնության ապասառեցումը


ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Եգիպտոսին 320 մլն դոլարի ռազմական օգնության ապասառեցման մասին որոշումը, որն ավելի վաղ արգելափակվել էր Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի գնահատման պատճառով:

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի որոշումն արտացոլում Է Եգիպտոսի նշանակությունն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համա», — նշվում է հայտարարության մեջ, որը մեջբերում Է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտի՝ իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը, հայտնել էր, որ գերատեսչությունը դադարել է Եգիպտոսից բարեփոխումներ պահանջել Մարդու իրավունքների ոլորտում ՝ Կահիրեին ռազմական օգնություն հատկացնելու համար:

Միևնույն ժամանակ, Պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնը, ինչպես միշտ, կշարունակի քննարկել մարդու իրավունքները Եգիպտոսի իշխանությունների հետ սովորական ռեժիմով։ «Սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդգծում է անվտանգության ոլորտում Եգիպտոսի հետ համագործակցության կարևորությունը տարածաշրջանում լուրջ մարտահրավերների ժամանակ», — հավելել են գերատեսչությունում: