Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի քաղաքապետը հանդիպել է  գյուղերի բնակիչների հետ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեի և Սակրեբուլոյի նախագահ Շմագի Բիձիշվիլիի հետ միասին, հանդիպել է Ճեճլայ, Կեխովանի, Սաիրմե, Ճելա, Գորգուլի, Ադիգենի, Իմերթուբանի և Իջարեթի գյուղերի բնակիչների հետ։

Հանդիպումների ընթացքում տեղական իշխանությունների ներկայացուցիչները բնակիչների հետ քննարկել են գյուղերում առկա կարիքները, առաջնահերթ հարցերն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Գոչա Քիմաձեն ամփոփել է ընթացիկ տարում կատարված աշխատանքները, խոսել ավարտված և ընթացիկ ենթակառուցվածքային ծրագրերի, ինչպես նաև մունիցիպալիտետում գործող առողջապահական և սոցիալական ծրագրերի մասին։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են նաև Բոլաջուրի գյուղում իրականացվող ծրագրերի տարածք և ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Հանդիպումներին ներկա են եղել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլին, տարածաշրջանային ծրագրերի համակարգման ծառայության ղեկավարի տեղակալ Վախթանգ Գելաձեն, Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռոին Մարկոիձեն, ինչպես նաև քաղաքապետարանի և Սակրեբուլոյի այլ ներկայացուցիչներ։