Ախալցխայի Սակրեբուլոն հավանություն է տվել 2026 թվականի ենթակառուցվածքային ծրագրերին

Ախալցխայի Սակրեբուլոն հավանություն է տվել 2026 թվականի ենթակառուցվածքային ծրագրերին

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել արտահերթ նիստ, որը վարել է Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նիստին ներկա է եղել նաև Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Նոդար Տատալիշվիլին։

Ներկայացուցչական մարմնի անդամները հավանություն են տվել Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամի միջոցներով Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին նախատեսված ծրագրերին։

Նախատեսված ծրագրերն են՝

Ախալցխա քաղաքում՝ Կոստավայի փողոցում՝ №179 և №184 հասցեների հարևանությամբ գտնվող պուրակի և մինի մարզադաշտի վերականգնումը։
Ախալցխա քաղաքում՝ Ապրիլի 9-ի փողոց №14 հասցեում, պուրակի կառուցումը։
Ախալցխա քաղաքում՝ Թամարաշվիլիի փողոցի №2, №4 և №6 հասցեների հարևանությամբ գտնվող պուրակների բարեկարգումն ու դրանցում ոռոգման համակարգի տեղադրումը։
Ախալցխա քաղաքում՝ Իաձեի փողոցի և Վաժա-Փշավելայի փողոցի առաջին հատվածի վերականգնումը։
Ախալցխա քաղաքում՝ Սերապիոն Զարզմելիի փողոցի ճանապարհի վերականգնումը։
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում՝ Մանվելիշվիլիի և Գոգեբաշվիլիի փողոցների ճանապարհների վերականգնումը։