Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը այցելել են Օլավերդի գյուղ, որտեղ ծանոթացել են նոր ասֆալտապատված ճանապարհին։
Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 1 276 822 լարի։ Ասֆալտապատված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 3,413 կմ։
Ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը նպատակ ունի բարելավել բնակիչների տեղաշարժի պայմանները, ապահովել ավելի հարմարավետ երթևեկություն և նպաստել գյուղի զարգացմանը։
