Ախալքալաքում կանցկացվի անվճար բժշկական արշավ

Ախալքալաքում  կանցկացվի անվճար բժշկական արշավ

Հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Վրաստանի Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Ախալքալաքի բնակչության համար կանցկացվի անվճար բժշկական արշավ։

Արշավի շրջանակում կիրականացվեն հետևյալ հետազոտություններն ու ծառայությունները՝

Ակնաբուժական հետազոտություն;
Ռադիոլոգիական հետազոտություններ՝ որովայնի խոռոչի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն;
Սրտաբանական ծառայություններ՝ բժշկի խորհրդատվություն և էլեկտրասրտագրություն;
Ընտանեկան բժշկի ծառայություններ՝ խորհրդատվություն և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում;

Հետազոտություններին մասնակցելու համար նախնական գրանցում անհրաժեշտ չէ։

Հասցե՝ Ախալքալաք, Բորիս Լոմսաձեի փողոց 71ա, Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոն։