Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով


Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Իջևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 120.8 քմ մակերեսով Քանդակագործների տնակը, օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի կազմում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է աճուրդի և օտարվել: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ: