Հայաստանն ու Ղրղզստանը համաձայնագիր են ստորագրել քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին

Հայաստանն ու Ղրղզստանը համաձայնագիր են ստորագրել քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ԱԳՄԱ նախարար Միրզոյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին:

Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են հետևյալ փաստաթղթերը՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիր։

«Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թվականների ճանապարհային քարտեզ»։