Այս գիշեր ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հավածել են Սամարայի մարզի Տոլյատի քաղաքին: Լրատվամիջոցների տվյալներով՝ այրվել են «Կույբիշևազոտը» և «Տոլյատիկաուչուկ» նավթաքիմիական խոշոր ձեռնարկությունը։
Շրջանի իշխանությունները չեն հաստատել գործարանի վրա հարձակումը։ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը առավոտյան հայտնել է, որ ռազմական և շարժական կրակային խմբերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը տարածաշրջանի վրա: Նա այլ մանրամասներ չի ներկայացրել։
Հաղորդվում է նաև Տոլյատիի կենտրոնական շրջանում էլեկտրականության և ջրի խափանումների մասին:
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ տարածաշրջանի վրա ավելի քան 80 դրոն է ոչնչացվել։ Դրանց բեկորներն ընկել են «Ռոստովպասաժիրտրանս»-ի մասնաճյուղի տանիքին, վնասվել է 21 ավտոբուս: Վնասվել է նաև տրանսֆորմատորային ենթակայան, 172 առանձնատուն մնացել է առանց էլեկտրականության։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Լրատվամիջոցներում նաև տեղեկություն է տարածվում, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Մոսկվայից Նովոզիբկով ուղևորատար ավտոբուսի վրա, մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
