Ոչ Իսրայելը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն պլանավորում համատեղ գործողություններ իրականացնել Իրանի դեմ մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, Al Jazeera-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին խոսել է վերջին շաբաթներին, սակայն նման հայտարարությունները թերահավատությամբ են ընդունվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան երկու ավիակիր հարվածային խմբերի առկայությունը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի չհայտարարված այցն Իսրայել։
Միևնույն ժամանակ, Al Jazeera-ն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա: Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ իրանական նավթի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցվել են, և Վաշինգտոնի կանխատեսումներով՝ Իրանը մոտ ապագայում տնտեսական ծանր դժվարությունների կբախվի:
