Վրացական ընդդիմությունը հայտարարել է բողոքի նոր ալիքի մեկնարկի մասին

Վրացական ընդդիմությունը հայտարարել է բողոքի նոր ալիքի մեկնարկի մասին


Թբիլիսիում տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության դեմ բողոքի երթ՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլու» կարգախոսով։ Այն կազմակերպել էին ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ երկրի Սահմանադրական դատարանի կողմից ընդդիմադիր կուսակցություններն արգելելու հայցի քննարկման ֆոնին։

Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ձեռքերում պահելով Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները։ Հաղորդվում է նաև, որ հանրահավաքին ներկա են եղել մեծ թվով անվտանգության ուժեր։

«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան հանրահավաքի մեկնարկից առաջ այն անվանել է բողոքի նոր ալիքի սկիզբ: Ընդդիմությունը լայնածավալ հանրահավաք է նախատեսում նոյեմբերի 28-ին։