Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։ Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցում երեկ որոշում են կայացրել Հայող Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով։ Տվյալ տեղեկությունը հայտնելու համար Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ կապվեց հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան։ Նրա խոսքերով՝ ինքը երեկ դպրոցում հրավիրել է ժողով դասղեկների հետ, որտեղ որոշում է կայացվել անցկացնել Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառում,…

Read More
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի դատապարտող հայտարարությունը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի դատապարտող հայտարարությունը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն)  Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մալո ծառայությունը։ «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների…

Read More
Սումգայիթի ոճրագործությունից անցել է 30 տարի

Սումգայիթի ոճրագործությունից անցել է 30 տարի

1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: 1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Այդ պահից ի վեր…

Read More
Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդեռլանդների ԱԳ նախարար

Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդների  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը հետեւած Թուրքիայի կառավարության արձագանքը կանխատեսելի էր։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի  նախարար Սիդրիդ Կաագը։ Նախարարը չի մանրամասնել, նշելով, որ Թուրքիայի արձագանքին պատասխանելը լավ միտք չէ, հաղորդում է De Telegraaf–ը։ Հիշեցնենք, որ օրերս Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։ Դրան ի պատասխան…

Read More
Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» Հայկական Միության ներկայացուցիչների եւ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի ու Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի հետ։ Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն փաստերով։ Նա նաեւ հատուկ շեշտեց 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը Վալենսիայի եւ Իսպանիայի…

Read More
Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը

Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը

Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասին հանրությունը տեղեկացավ 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրվեց երկաթգծի շինարարության վերաբերյալ։ Այդ օրվանից սկսած չեն դադարում խոսակցությունները երկաթգծի շինարարության ու շահագործման թեմայի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ տվյալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը ավելի շատ քաղաքական, կամ ավելի ճիշտ հոգեբանական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քան տնտեսական։ Հոգեբանական…

Read More

«Ստալինն ուզում էր վերադարձնել հայկական հողերը». Մոսկվան փորձում է կանխել Armexit-ը

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» հոդված է հրապարակել, որում պնդում է, որ իբր 1945 թվականի օգոստոսին Ստալինը մտադիր էր «վերադարձնել պատմական հայկական հողերը», դուրս գալ Բոսֆոր եւ Դարդանել, սակայն Նագասակիի վրա նետված ամերիկյան ռումբը խանգարել է: Հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ-ն Ճապոնիայի վրա ռումբ է նետել, որ Ստալինին զգուշացնի՝ եթե հարձակում սկսի հայկական հողերի վրա, ռումբը կարող…

Read More
Քնեսեթում մանդատների քանակով 2-րդ կուսակցությունը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Քնեսեթում մանդատների քանակով 2-րդ կուսակցությունը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

 Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության: «Այս պահից ի վեր մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և սատարենք քրդական պետության ստեղծմանը: Իսրայելը պետք է անի այն ամենն, ինչը չէր անում Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար»,-հայտարարել է կուսակցության առաջնորդը, որը…

Read More

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները: «Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», — հայտարարել է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը, որը համահեղինակն է բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միջադեպի թուրքական անվտանգության ներկայացուցիչներին: Վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեպ բողոքող խաղաղ ցուցարարների վրա, հաղորդում է…

Read More

Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը

Իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Սուեկան դարձել է իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: Ավելի վաղ իսպանական ևս 2 քաղաք՝ մայիսի 3-ին Կույերան և ապրիլի 28-ին Վիլյենան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած քաղաքների ցանկը:

Read More

«Ավրորայի» առաջին դափնեկրին նվիրված նամականիշ է մարվել

Մայիսի 26-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն…

Read More

Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թեքսասի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, հայտնում է  Asbarez-ը։ Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2015-ին, Թեքսասում մերժվել էին մի շարք հակահայկական բանաձեւեր, նաեւ ընդունվել էր հայտարարություն նահանգի այն բնակիչների ավանդի ճանաչման մասին, որոնք աջակցել են Մերձավոր արեւելքի օգնության կոմիտեին, որն օգնում…

Read More

Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին ԱՄՆ-ից. սենատոր Ջոն ՄքՔեյնի կոչը թուրքամետ խմբի հարձակումից հետո

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ է արել երկրից արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին` չհանդուրժելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում թուրքամետ խմբի իրականացրած հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակմանը մասնակցել են նաև Էրդողանի անվտանգության թիմի անդամները: «Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին…

Read More
Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին

Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ապրիլի 29-30-ը Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին: Մրցաշարն առաջին անգամ անցկացվեց 2015 թ., օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և նախաձեռնությամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, և այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մրցաշարը…

Read More
Ուժը նաև ինքնասիրության մեջ է

Ուժը նաև ինքնասիրության մեջ է

Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը շրջանի բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։ Իրականացրած այցելության շրջանակներում Գիորգի Մարգվելաշվիլին Ախալցխայում հանդիպում-քննարկում է անցկացրել տեղի հասարակական կազմակերպությունների հետ։ Ելնելով շրջանի ազգագրական պատկերից՝ բնական է, որ հանդիպման մասնակիցները մեծ մասամբ հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։ Այդ իսկ պատճառով սպասվելիք սահմանադրական փոփոխություններին…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։ «Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության…

Read More

Ախալքալաքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության ճանաչման թեման չի քննարկվել

Արդեն տեղեկացրել ենք, որ  Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա:Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար  անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն: Ախալքալաքի քաղաքային ժողովի…

Read More

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Վրաստանում գործող հայկական պետական և հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, Նախագահին և Վարչապետին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: «1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի…

Read More

ԱՄՆ կոնգրեսական. Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: Այդ մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվ Թրոթը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ…

Read More

Հոլանդական դատարանը դատապարտել է հակահայ գործչին

Նիդերլանդներում Թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքների հակահայկական ելույթի համար, հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը: Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։…

Read More

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի միջոցառում Թբիլիսիում

2017 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիի Ռեդիսոն –բլու հյուրանոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի երեկո: Հիշատակի միջոցառումը կազմակերպել էին Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունները: Միջոցառմանն իրենց ներկայությունն էին բերել ինչպես Թբիլիսիի հայ մտավորականները, համայնքային գործիչները և հասարակայնության ներկայացուցիչները, այնպես էլ վրացի մտավորականներ և հասարակական գործիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանում…

Read More

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: «Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի…

Read More

Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ. Նախաբան

Մարդկության պատմության ընթացքում որեւէ ազգի ներկայացուցիչների կողմից երկրորդի դեմ իրականացված անարդարությունների և հանցագործությունների բազմաթիվ օրինակներ կան, սակայն իր մասշտաբներով, հրեից Ողջակիզումից (Հոլոքոսթ) հետո, առանձնանում է այն արյունալի հաշվեհարդարը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ կազմակերպեց Օսմանյան իշխանությունը: 1915 թվականին, Թուրքիայի իշխանության կողմից Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացումը և բռնագաղթը, հայոց…

Read More

Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում, գրում է news.am-ը: Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն…

Read More

Կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները դիմել են գործընկերներին՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դիմել է հայերին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին, որը Թրամփին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Դանիայի խորհրդարանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարել է «անողջամիտ սահմանափակում»

Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունված բանաձևում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն…

Read More