Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։

Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի իշխանությանը՝ 1915-23թթ․ Ցեղապանության փաստը դատապարտելու կոչով։ Մինչդեռ, Վրաստանի քաղաքացիների դիմումը Խորհրդարանին և Կառավարությանը մինչ օրս մնում է անպատասխան։

1915-23թթ․ Ցեղասպանության փաստը դատապարտված է բազմաթիվ քաղաքակիրթ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ 2015թ․-ին Եվրախորհուրդը ընդունել է հերթական հատուկ բանաձև, որտեղ կոչ է անում նաև եվրոպական երկրների Խորհրդարաններին դատապարտել 1915-23թթ. ցեղասպանության փաստը։

armenian-community.ge