Վրաստանի խորհրդարանը հաստատեց օրենքի նախագիծ, որի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարեկան լրացող երեխան հնարավորություն կունենա սկսել ուսումը առաջին դասարանում

Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով քննարկել և հաստատել է օրենքի նախագիծ, որը կապված է 2026-2027 ուսումնական տարում ընդհանուր կրթության նախնական մակարդակում ուսման մեկնարկի հետ։ «Ընդհանուր կրթության մասին» օրենքում ավելացվել է բացառիկ կարգավորում, որի համաձայն՝ միայն 2026-2027 ուսումնական տարում, ծնողի որոշմամբ, 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարեկան լրացող երեխան հնարավորություն կունենա սկսել…

Read More
Ադիգենում անցկացվեց դասախոսություն Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության «Ճանապարհորդություն դեպի նորարարությունների և տեխնոլոգիաների աշխարհ» նախագծի շրջանակներում

Ադիգենում անցկացվեց դասախոսություն Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության «Ճանապարհորդություն դեպի նորարարությունների և տեխնոլոգիաների աշխարհ» նախագծի շրջանակներում

Ադիգենիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պաշտպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայության պետ Զուրա Բեթխոշվիլին, սպորտի, զբոսաշրջության, կանանց և տղամարդկանց բաժնի պետ Թամունա Վարդիձեն, իրենց աշխատակիցների և տեղի երիտասարդների հետ միասին, ներկա գտնվեցին Ադիգենիի քաղաքային երիտասարդական կենտրոնում Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության «Ճանապարհորդություն դեպի նորարարությունների և տեխնոլոգիաների աշխարհ» նախագծի շրջանակներում անցկացված դասախոսությանը։ Հանդիպման շրջանակներում…

Read More
Ախալցխայի ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները այցելել են «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և ծանոթացել  քոլեջում առկա մասնագիտական ​​ծրագրերին

Ախալցխայի ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները այցելել են «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և ծանոթացել քոլեջում առկա մասնագիտական ​​ծրագրերին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ միասին, այցելել է «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և հանդիպել  քոլեջի տնօրեն Մերի Սախամբերիձեի հետ, շնորհավորել նրան նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ուսումնական հաստատության ապագա ծրագրերը և համատեղ նախագծեր իրականացնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է քոլեջի գոյության հատուկ կարևորությունը մունիցիպալիտետում։ Տեղական…

Read More

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարան

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է  Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարան և հանդիպել համալսարանի  ներկայացուցիչների հետ և նրանց ծանոթացրել բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղություններին։ Նախարարի խոսքով՝ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում բարձրագույն կրթության զարգացման, երիտասարդների մասնագիտական ​​առաջխաղացման և բազմազգ հասարակության ամրապնդման գործում։ Գիվի Միքանաձեն հանդիպման մասնակիցների հետ քննարկել է…

Read More

Վրաստանի հանրային պաշտպանը ողջունում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձած երեխաներին 2026-2027 թվականներին առաջին դասարանում գրանցվելու թույլտվություն տալու որոշումը

Վրաստանի հանրային պաշտպանը ողջունում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձած երեխաներին 2026-2027 թվականներին առաջին դասարանում գրանցվելու թույլտվություն տալու որոշումը՝ որպես բացառիկ միջոց։ Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ հանրային պաշտպանին դիմել են ծնողներ, որոնք կարծում էին, որ տարրական դպրոց ընդունվելու տարիքի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները խախտում են իրենց երեխաների իրավունքները, քանի որ նրանք արդեն անցել…

Read More
Ախալցխայում իրականացվեց երիտասարդական կրթական նախագիծ

Ախալցխայում իրականացվեց երիտասարդական կրթական նախագիծ

Ախալցխայում իրականացվեց երիտասարդական կրթական նախագիծ։ Ախալցխայի  քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին մասնակցեցին Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում կայացած նախագծի փակման միջոցառմանը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները ուսանողներին հանձնեցին վկայականներ՝ «Տեղական ինքնակառավարման դերը մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության գործում» կրթական ծրագրին հաջող մասնակցության համար։ Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ծրագրում ակտիվ ներգրավվածության համար և մաղթեց…

Read More
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրըՎրաստանում ՀՀ դեսպանության խորհդական Վահագն Տոնոյանը և դեսպանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Մեծն բանաստեղծի շիրիմին

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրըՎրաստանում ՀՀ դեսպանության խորհդական Վահագն Տոնոյանը և դեսպանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Մեծն բանաստեղծի շիրիմին

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհդական Վահագն Տոնոյանը և դեսպանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Մեծն բանաստեղծի շիրիմին։ Նույն օրը նրանք այցելեցին Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի գյուղի հանրային դպրոց։ Օրվա խորհրդին համահունչ` ՀՀ դեսպանությունը դպրոցին նվիրեց հայ և վրաց գեղարվեստական գրականություն, որին հաջորդեց աշակերտների…

Read More

Վրաստանի հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը սկսվել է

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է 2026-2027 ուսումնական տարվա համար հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման պայմաններն ու դրույթները։ Կրթության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի փետրվարի 18-ին։ «2026-2027 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները. I փուլ — Գրանցման առաջին փուլում՝ 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև մարտի 2-ը, դպրոցներում կգրանցվեն հատուկ…

Read More

2026 թվականին Վրաստանում նախատեսվում է 12 հանրային դպրոցների համար վերականգնողական աշխատանքների նախագծերի պատրաստում և հետագա պետական ​​գնումների հայտարարում

2026 թվականի ընթացքում  Վրաստանում  նախատեսվում է 12 հանրային դպրոցների համար վերականգնողական աշխատանքների նախագծերի պատրաստում և հետագա պետական ​​գնումների հայտարարում։ Այս մասին հայտարվել  է հանրային ընթացակարգին համապատասխան՝ Քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից հարցված տեղեկատվությանը ի պատասխան։ Ինչ վերաբերում է դպրոցներին, դրանք են՝ Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը, Գորիի քաղաքապետարանի Ատենի գյուղի հանրային դպրոցը, Մեստիա ավանի թիվ 1…

Read More
Վրաստանում այս տարի  դիմորդները հնարավորություն կունենան բարձրագույն ուսումնական հաստատություններից բացի ընտրելու ևս 3 մասնագիտական ​​քոլեջ և ծրագիր-Կրթության փոխնախարար

Վրաստանում այս տարի դիմորդները հնարավորություն կունենան բարձրագույն ուսումնական հաստատություններից բացի ընտրելու ևս 3 մասնագիտական ​​քոլեջ և ծրագիր-Կրթության փոխնախարար

Վրաստանի կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիայի հայտարարության համաձայն՝ այս տարի դիմորդները հնարավորություն կունենան բարձրագույն ուսումնական հաստատություններից բացի ընտրելու ևս 3 մասնագիտական ​​քոլեջ և ծրագիր։ Ինչպես նա նշեց օրենքի նախագծի լիագումար նիստում քննարկման ժամանակ, դիմորդները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի որևէ սահմանափակում չեն ունենա բարձրագույն ուսումնական հաստատություններ ընտրելու հարցում։ «Այս տարի այս մասով որևէ սահմանափակում նախատեսված չէ։…

Read More

Խորհրդարանը կողմ է «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններին

Խորհրդարանը աջակցել է կառավարության կողմից դպրոցներում նախատեսվող բարեփոխումներին և «Ընդհանուր կրթության մասին» օրենքում այս ուղղությամբ փոփոխություններին։ Կրթության և գիտության նախարարության կողմից պատրաստված «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 82 կողմ (8 դեմ) ձայներով։ Նախագծի համաձայն՝ լրիվ ընդհանուր կրթությունը ներառում է ոչ պակաս, քան 11 և ոչ ավելի, քան 12 տարի։ Դրանք…

Read More

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է կրթաթոշակ տրամադրել «Սամցխե-Ջավախqի պետական ​​համալսարան» ընդունված Ախալցխայի ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակի համար 500 լարի կրթաթոշակ տրամադրել «Սամցխե-Ջավախqի պետական ​​համալսարան» ընդունված Ախալցխայի ուսանողներին, ովքեր բոլոր առարկաներից ունեն առնվազն 97 միավոր, — կրթաթոշակի տրամադրման կանոնները հաստատվեցին  քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։ Ինչպես հայտնի դարձավ, վերը նշված պահանջները բավարարող ուսանողները կարող են կրթաթոշակ ստանալ յուրաքանչյուր կիսամյակի համար, այսինքն՝ տարեկան տրամադրվում է 1000 լարի։ Ընդհանուր…

Read More

Ուսուցիչը, որի աշխատանքային պայմանագիրը դադարեցվում է աշակերտի նկատմամբ բռնության պատճառով, կսահմանափակվի դպրոցում աշխատանքից 3 տարով

Վրաստանում ուսուցիչը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության մեկ այլ աշխատակից, որի աշխատանքային պայմանագիրը դադարեցվում է աշակերտի նկատմամբ բռնության պատճառով, կսահմանափակվի հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքից 3 տարով։ Սա այն նորամուծություններից մեկն է, որը կներդրվի «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների շրջանակներում։ Գործող օրենքի համաձայն, աշակերտի նկատմամբ բռնության պատճառով դպրոցից ազատված ուսուցիչը որևէ սահմանափակում չունի այլ հանրակրթական ուսումնական…

Read More
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում  նոր ռեկտոր է ընտրվելու

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում նոր ռեկտոր է ընտրվելու

«Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի» ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ։ Ռեկտորի ընտրությունները կկայանան հունվարի 30-ին, և 8 հոգուց բաղկացած գիտական ​​խորհուրդը կորոշի, թե ով կղեկավարի ուսումնական հաստատությունը հաջորդ 4 տարիների ընթացքում։ «Ակադեմիական խորհրդի» անդամներից մեկի՝ Իրմա Քուրդաձեի խոսքով՝ ռեկտորի պաշտոնի համար գրանցվել են հետևյալ թեկնածուները. Մերաբ Բերիձե – Բերիձեն 2012-13 թվականներին եղել է ՍՊՀՀ-ի ռեկտորի պաշտոնակատար,…

Read More
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Ախալցխա

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Ախալցխա

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է  Սամցխե-Ջավախք և հանդիպել է  Ախալցխայի մունիցիպալիտետի աշակերտների ծնողների հետ։ Գիվի Միքանաձեն հանդիպման մասնակիցներին ներկայացրել է հանրակրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացվելիք նախաձեռնություններն ու ապագա ծրագրերը։ Նախարարը շեշտել է դպրոցական համայնքի, մասնավորապես՝ ծնողների, բարեփոխումների գործընթացում ներգրավման կարևորությունը։ Ինչպես նա նշել է, թիրախային խմբերի հետ հանդիպումները պարբերաբար անցկացվում…

Read More

Վրաստանի դպրոցներում, դասերի ժամանակ, ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ

Վրաստանի հանրակրթական դպրոցներում, դասի ընթացքում, ուսուցիչները նույնպես չեն կարողանա օգտագործել բջջային հեռախոսներ։ Համապատասխան փոփոխությունը նախատեսված է հանրակրթության վերաբերյալ հայտարարված բարեփոխմամբ, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2026-2027 ուսումնական տարում։ Դասի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելով՝ ուսուցիչները պետք է անձնական օրինակ ծառայեն աշակերտների համար։ «Այն փաստը, որ ուսուցիչը դասի ժամանակ աշակերտների հեռախոսների հետ միասին բջջային հեռախոսը…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների զեկույց

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների զեկույց

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլա Ծիկլաուրին ծանոթացավ նախադպրոցական հաստատության կողմից 2025 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցին։ Նախադպրոցական հաստատության տնօրեն Մարինա Մերաբիշվիլին լսարանին ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ 2025 թվականին բացվեցին  համապատասխան գույքով հագեցվեցին երկու նոր, ժամանակակից չափանիշներով մանկապարտեզ՝ գյուղ Ագարայում և Ախալցխայի №2 մանկապարտեզը։ Մանկապարտեզները միացվեցին ինտերնետին և հագեցվեցին համակարգչային սարքավորումներով, վերանորոգվեցին խոհանոցները, մշակվեց սեզոնային…

Read More
Ախալցխայում անցկացվեց դպրոցի տնօրենների հետ հանդիպում «Դպրոցական կյանքում առկա գործընթացներն ու ապագա ծրագրերը» թեմայով

Ախալցխայում անցկացվեց դպրոցի տնօրենների հետ հանդիպում «Դպրոցական կյանքում առկա գործընթացներն ու ապագա ծրագրերը» թեմայով

Սամցխե-Ջավախեթի շրջանի պետական ​​լիազոր ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին հանդիպեցին Ախալցխայի մունիցիպալիտետի պետական ​​և մասնավոր դպրոցների տնօրենների հետ։ Կառավարության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին տնօրեններին արդյունավետ կառավարման և կրթական գործունեության համար և ընդգծեցին նրանց նշանակալի ներդրումը մունիցիպալիտետում ապրող երիտասարդների կրթության գործում։ «Դպրոցական կյանքում առկա գործընթացներն…

Read More

Առաջին դասարանցիների գրանցմանը կավելանա նոր փուլ՝ համընդհանուր գրանցումից առաջ հնարավոր կլինի երեխային գրանցել ըստ բնակության վայրի

Առաջին դասարանցիների գրանցմանը կավելանա նոր փուլ, որը ենթադրում է աշակերտի բնակության վայրի սկզբունքով գրանցում։ Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն՝ «Ընդհանուր կրթության բարեփոխումների ազգային հայեցակարգի» ներկայացման ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջին փուլում գրանցման նոր փուլը կվերաբերի միայն խոշոր քաղաքներում բնակվող աշակերտներին։ «Մենք ներդնում ենք գրանցման վերաբերյալ նոր իրավիճակ։ Դուք գիտեք, որ…

Read More

2027-2028 ուսումնական տարվանից կանցնենք 11-րդ դասարանի կրթության- Վրաստանի կրթության նախարար

Մենք 2027-2028 ուսումնական տարվանից կանցնենք 11-րդ դասարանի կրթության: Նրանք, ովքեր այժմ սովորում են իններորդ դասարանում, պետք է ավարտեն տասնմեկերորդ դասարանը դպրոցում,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն։ Նրա խոսքով, տասներկուերորդ դասարանում սովորել ցանկացողների համար յուրաքանչյուր տարվա մարտ ամսին կբացվի գրանցման պորտալ, որտեղ ցանկացողները հնարավորություն կունենան գրանցվել, իսկ հետո, կախված նրանից, թե քանիսը…

Read More
Ախալցխայում անցկացվեց հանդիպում  հաջողակ մանկավարժների հետ

Ախալցխայում անցկացվեց հանդիպում հաջողակ մանկավարժների հետ

Սամցխե-Ջավախքի մարզպետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հանդիպեցին ուսուցիչների հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին իրենց երկարամյա հաջող մանկավարժական գործունեության համար և մաղթեցին հաջողություններ։ Միջոցառման շրջանակներում 38 հանրային դպրոցների և «Մզեքա» մասնավոր դպրոցի ուսուցիչները պարգևատրվեցին քաղաքապետարանի կողմից՝ իրենց հաջող մասնագիտական ​​գործունեության համար։…

Read More

Մասնավոր դպրոցները կկարողանան պահպանել 12-ամյա կրթական ծրագիրը-Վրաստանի Վարչապետ

Մասնավոր դպրոցները կկարողանան պահպանել 12-ամյա ուսումնական ծրագիրը, իսկ պետական ​​դպրոցների դեպքում, եթե մեկը ցանկանում է ավարտել տասներկուերորդ դասարանը՝ ուսումը արտասահմանում շարունակելու համար, դրա համար կստեղծվեն հատուկ դասարաններ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում։ Մենք ցանկանում ենք ստեղծել համապատասխան հատուկ դասարաններ յուրաքանչյուր շրջանում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ նրան լսում…

Read More
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Վահան Տերյան-140» խորագրով գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Վահան Տերյան-140» խորագրով գիտաժողով

Նոյեմբերի 5-ին «Ջավախք» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աջակցությամբ վերոնշյալ ինստիտուտում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն էր նորովի արժևորել Վահան Տերյանի գրական ժառանգությունը, ներկայացնել վերջին տարիների հետազոտությունների արդյունքներն ու նորահայտ փաստաթղթերը, ինչպես նաև անդրադառնալ նրա գաղափարական և գեղարվեստական ազդեցությանը հայ…

Read More
Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն

Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն

Այսօր Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն երեխաների և ծնողների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկայացվեցին Վրաստանի շրջանները իրենց ավանդույթներով, երաժշտական ​​համարներով և աշնանային տարրերով զարդարված շքերթով։ Երեխաները իրենց ձեռքերով պատրաստեցին տարբեր ուտեստներ, չուրչխելի և խորհրդանշականորեն ներկայացրին բերքահավաքի տեսարան։ Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և նախադպրոցական…

Read More
«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (հասցեն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 15) դահլիճում կմեկնարկի «Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողովը: Մի խումբ գիտնականներ հանդես կգան Վահան Տերյանի գործունեության բոլոր ոլորտներին առնչվող գիտական զեկուցումներով: Մուտքն ազատ է: Ցանկացողներին սիրով կսպասենք: Հ.գ. գիտաժողովը կազմակերպվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հկ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, գրականության…

Read More

Բացառիկ մասնագիտություններից բացի, մենք պետք է անցնենք 3+1 համակարգի, իսկ որոշ դպրոցներում պետք է անցնենք նաև 11-ամյա ուսումնական ծրագրի-Իրակլի Կոբախիձե

Մենք որոշակի վերլուծություն ենք անցկացրել և կարծում ենք, որ բացառիկ մասնագիտություններից բացի, մենք պետք է անցնենք 3+1 համակարգի, որտեղ 3 տարի կնվիրվի բակալավրի աստիճանին և 1 տարի՝ մագիստրոսի աստիճանին, — այս մասին կրթության բարեփոխումների ներկայացման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի աստիճանները պետք է ունենան հստակ սահմանված խնդիրներ,…

Read More

Վրաստանում հայտնի դարձավ Ազգային ուսուցչի մրցանակակիրը

Վրաստանի բանկը, որպես կրթության գլխավոր աջակից, շարունակում է հնարավորություններ ստեղծել։ Ահա թե ինչու, ուսուցչի մասնագիտությունը գնահատելու համար, այն Ազգային ուսուցչի մրցանակի մրցույթի գլխավոր աջակիցն է։ 2025 թվականի Ազգային ուսուցչի մրցանակի մրցույթի հաղթողը Ժաննա Խաչատուրյանն է՝ Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի ուսուցչուհի։ Այս տարվա Ազգային ուսուցչի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներն էին՝ Էլենե Բեթլեմիշվիլի,…

Read More
Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցի ծնողներն ու ուսուցիչները բողոքի ցույց են անցկացնում

Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցի ծնողներն ու ուսուցիչները բողոքի ցույց են անցկացնում

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցի ուսուցիչներն ու ծնողները հավաքվել են դպրոցի շենքի առջև։ Նրանք համապատասխան մարմիններից պահանջում են պատասխաններ, թե ինչու է դպրոցը լքվել տարիներ առաջ, եթե նրանք չէին պլանավորում սկսել դրա վերանորոգումը։ Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցի ծնողներն ու ուսուցիչները նշում են, որ հրաժարվում են երկրորդ հերթափոխով սովորել և այլևս իրենց…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում բացվում է  «Կոնստրուկտոր» շինարարական քոլեջ

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում բացվում է «Կոնստրուկտոր» շինարարական քոլեջ

Ախալցխայի Մունիցիպալիտետի Վալե քաղաքում  Ստալինի փողոցի վրա բացվում է «Կոնստրուկտոր» շինարարական քոլեջը, որտեղ այս փուլում հնարավոր կլինի անվճար սովորել էլեկտրատեխնիկայի մեկամյա ծրագիր,- քոլեջի ներկայացուցիչները այսօր այս մասին տեղեկատվական հանդիպում են անցկացրել Ախալցխայում և Վալեում։ «Կոնստրուկտոր»-ի տեղական ղեկավար Թամար Կելապտրիշվիլիի խոսքով՝ քոլեջը կբացվի նոյեմբերից, և առաջին տարում հասանելի կլինի միայն մեկ ծրագիր՝ էլեկտրատեխնիկա։ Ծրագրին կարող է…

Read More
Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի հայկական հանրակրթական դպրոցներ

Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի հայկական հանրակրթական դպրոցներ

Սեպտեմբերի 15-ին՝ Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ թիվ 104 և թիվ 103 հայկական բաժինները։ Դեսպանը ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց ուսումնական հաստատությունների աշակերտներին, ղեկավարությանը և մանկավարժներին։ Նա բարի ճանապարհ մաղթեց, մասնավորապես՝ առաջին դասարանցիներին, որոնց ներկայությամբ նա համաձայնեց հայկական դպրոցների գոյության և դրանց առանձնահատուկ կամրջող դերի…

Read More