ԱՄՆ-ը հայտարարել է՝ մինչև 20 մլն դոլար կպարգևատրի Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը հայտարարել է՝ մինչև 20 մլն դոլար կպարգևատրի Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար

Միացյալ Նահանգների իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար՝ ներառյալ օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրում ներգրավված անձանց մասին տեղեկությունները։ Այդ մասին ասված է ամերիկյան «Rewards for Justice» կառավարական ծրագրի կայքում։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսված է նաև վերաբնակեցման հնարավորություն նրանց համար, ովքեր կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն։…

Read More
Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Կանանց 86 կգ քաշային կարգում հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը: Այս քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին: Այն կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Read More
Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս

Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որ ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում դիտարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ավելի լայն եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Եվրոպական կողմը շեշտում է՝ եթե հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքվի, դրա շրջանակում եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի կարող վերանայվել։ Նաև այդ փաստաթղթով պետք է երաշխավորվի, որ Ռուսաստանը չի վերազինվի և կրկին չի…

Read More
Եվրոպական պետություններն արժանի են անվտանգության հուսալի երաշխիքների. Զելենսկի

Եվրոպական պետություններն արժանի են անվտանգության հուսալի երաշխիքների. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են քննարկվել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը կայանալիք Վաշինգտոն-Կիև-Մոսկվա եռակողմ աշխատանքային բանակցությունների ընթացքում: «Վերջին օրերին մեծ ծավալի նախապատրաստական ​​աշխատանք է տարվել. Բրյուսելում ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել, կապի մեջ եմ եղել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ», — մանրամասնել է Զելենսկին։ Նա…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ լրջորեն են տրամադրված համաձայնության հասնելու հարցում․ Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ լրջորեն են տրամադրված համաձայնության հասնելու հարցում․ Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հանդիպումներ ենք ունենում։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել, վաղն էլ կունենամ։ Հանդիպումներ կլինեն երկուշաբթի, երեքշաբթի։ Բայց նրանք, կարծում եմ, ցանկանում են կարգավորել հակամարտությունը։ Կարծում եմ, որ դա շատ մեծ համաձայնագիր կլինի, որը կազդի ամբողջ Եվրոպայի վրա»,– ասել է Թրամփը։ Նա…

Read More
Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել, քանի որ Ռուսաստանից որևէ ազդանշան չի երևում, որ Մոսկվան պատրաստ է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։ Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով՝ նախագահ Թրամփի գաղափարն ավելի շատ ռիսկեր է պարունակում Եվրոպայի, քան Ուկրաինայի համար։ «Մենք Եվրոպայի մաս չենք, մենք…

Read More
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը՝ MaskOFF պանելային քննարկմանը

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը՝ MaskOFF պանելային քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։ Վարչապետը ողջունել է պանելային քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է ինքը լուծի երիտասարդության համար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է. «Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր…

Read More
Քննարկվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը

Քննարկվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը

Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են անցկացրել: Օրակարգում են եղել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը, ինչպես նաև եվրոպական անվտանգության նոր ռազմավարությունը։ Կիևի բանակցային խմբի ղեկավար Ռուստեմ Ումերովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար սկզբունքային նշանակություն ունի անվտանգային ոլորտում հնարավոր համաձայնությունների արդյունավետությունը։ Բրյուսելյան բանակցությունները մեկնաբանել է Սպիտակ տան բանագնաց Ջարեդ…

Read More
Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար

Ռուսաստանի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի պարենային անվտանգությունն է։ «Միաժամանակ, ինչպես գիտեք, Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու են Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ եռակողմ բանակցությունները։ Շնորհակալ եմ ԱՄԷ-ի ղեկավարությանը՝ հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ խորհրդակցությանը ներկա…

Read More
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին

Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, խմբի անդամներ Հարություն Հարությունյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Մանուկյանը, ինչպես նաև խմբի քարտուղար Ժաննա Հարությունյանը նոյեմբերի 25-28-ը աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 5-ի կարգադրության մեջ։

Read More
Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը մեկնարկել են TRIPP՝ «Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղի» նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքը։ Համատեղ հայտարարության համաձայն՝ նախաձեռնությանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանռահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ Եռակողմ…

Read More
Արաբական քաղաքական դաշինքը մտադիր է աջակցել ընդդիմությանը՝ Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում

Արաբական քաղաքական դաշինքը մտադիր է աջակցել ընդդիմությանը՝ Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում

Իսրայելում Քնեսեթի ընտրությունից հետո Արաբական քաղաքական դաշինքը հայտարարել է, որ մտադիր է առանց նախապայմանների աջակցել ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտին նոր կառավարություն ձևավորելու հարցում: Դաշինքի ներկայացուցիչներն այդ որոշման մասին կհայտնեն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Հոկտեմբերի վերջին կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով՝ առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը։ Այնուամենայնիվ, ո՛չ «Լիկուդ»-ին, ո՛չ էլ նրա հիմնական…

Read More
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։25-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Բանակի փողոցում այրվում է բնակելի տնակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 13։18-ին։ Տուժածներ չկան։

Read More
Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան հայտարարել է Ռուսաստանից գազի ներկրումը նվազեցնելու մտադրության մասին՝ հօգուտ առաջարկվող այլընտրանքների, եթե Մոսկվան չիջեցնի գազի գինը։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն ընդգծել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ միայն գազի ներկայիս գինն է։ «Ռուսական գազը չափազանց թանկ էր»,- ասել է Բայրաքթարը, հավելել` Թուրքիան չի ծրագրում ամբողջությամբ հրաժարվել ՌԴ-ի մատակարարումներից, սակայն առաջնահերթությունը կտա էժան առաջարկներին։…

Read More
Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերից հայտնել են, որ երկու նավթային լցանավ այրվել են ականի պայթյունից հետո, երբ փորձել են չարտոնված երթուղիներով անցնել Հորմուզի նեղուցով: ԻՀՊԿ-ի տվյալով՝ երկու նավն էլ անջատել են նավիգացիոն համակարգերն ու նույնականացման միջոցները և փորձել անցնել նեղուցը ամերիկյան զինվորականների աջակցությամբ: Լցանավերից մեկը պայթել է նեղուցի արևելքում, երկրորդը՝ հենց նեղուցում։ Ավելի…

Read More
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Լիտվա և Հյուսիսային Մակեդոնիա իրականացված…

Read More
Հայաստանն ու Կանադան քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը

Նոյեմբերի 5-ին Օտտավայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մայքլ Կոտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը և անմիջական կապերի հաստատումը՝ հայ-կանադական հարաբերությունների օրակարգի առաջմղման նպատակով։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր,…

Read More
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են օրերս Խերսոնի մարզի օկուպացված Օլեշկի քաղաքում Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված ժամանակավոր հումանիտար հրադադարը, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ են տարհանվել Ուկրաինա և Ռուսաստան: Ռուսական կողմը ներկայացրել են նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Յանա Լանտրատովան, ուկրաինական կողմը՝ իշխող խմբակցության…

Read More
Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի (Global Armenian Summit) շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, պետության և հայրենիքի նույնականացմանն ու Սփյուռքի հետ հարաբերություններին: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր պատկերացումները պետք է կապված լինեն Հայաստանի Հանրապետության, նրա շահերի և նրա հարատևության տեսլականի հետ։…

Read More
Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը  մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային

Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը նոյեմբերի 4-7-ին Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» 13-րդ գլխավոր ասամբելային: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Խանդանյանը։ Ասամբլեան համատեղ կազմակերպվել է Հվ. Կորեայի կառավարող և ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից` «Վերականգնելով վստահությունը փոփոխվող աշխարհում» խորագրով:

Read More
ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց

ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց

ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել՝ անկախ Կոնգրեսից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները։ «Վերջին երկու տարիներին Թրամփը ղեկավարում էր երկիրը՝ մեծ մասամբ շրջանցելով Կոնգրեսը։ Ինչո՞ւ հիմա պետք է այլ կերպ լինի», — ասել է Մերցը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ում ընտրություններից հետո կփոխվի բյուջետային պլանավորումը, հետևաբար՝ նաև…

Read More
Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։ «Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկելու այդ հարցերը։ Մենք Զելենսկուն բացատրեցինք, թե որքան կարևոր է դիվանագիտական քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար: Թուրքիան անում…

Read More
Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային: Այդ միջոցները նախատեսված են Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել օգնության համար՝ նշելով, որ գումարը կուղղվի, այդ թվում՝ երկրի էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի միջոցների և ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը։…

Read More
Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Էրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան: Նա նշել է, որ այցը հնարավորություն կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերություններում: Էրդողանն ընդգծել է, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Բաքու է ուղարկել թուրքական հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին: Մեկնաբանելով Թուրքիայի և…

Read More
Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, որոնք Երևանում են Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել․ «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար։ Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության…

Read More
Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրոպական միություն առանց վիզայի մուտք գործելուն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: «Եվրամիության աջակցությամբ հայերն այժմ կկարողանան նոր կենսաչափական անձնագրեր ստանալ, ինչը կարագացնի սահմանային հսկողությունը և կդյուրացնի ուղևորությունները: Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, և մենք այնպես ենք անում, որ այդ ընտրությունը օգուտ…

Read More
ԱԺ հանձնաժողովում փակ քննարկում է անցկացվել Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ԱԺ հանձնաժողովում փակ քննարկում է անցկացվել Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը,…

Read More
Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե այսօրվա բրիֆինգում արդեն քանի անգամ է հնչել Իլհամ Ալիևի անունը։ Այսինքն՝ մեր քաղաքական դաշտում խոսույթ չկա, խոսույթը Իլհամ Ալիևն է: Որտեղ փաստարկ չկա, և փաստարկում չկա, պետք է օգտագործել Ալիևի անունը։ Մի ժամանակ 300 000 ադրբեջանցիներն էին։ Այդ ընդդիմությունը թող պատասխանի՝ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, որոնք, իրենց…

Read More