Ախալքալաքի նախկին 15-րդ զինվորական ավանի բնակելի մասի բակի նոր պուրակի և մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները մոտենում է իր ավարտին։
Պուրակը կունենա տարբեր տեսակի հանգստյան անկյուններ, մանկական խաղահրապարակ, նստարաններ և լոիսավորություն։ Տնկվել են 900-ից ավելի դեկորատիվ ծառեր, այդ թվում եղևնիներ։
Նոր պուրակը կառուցվում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որի համար հատկացվել է
1 104 352 լարի գումար։Շինարարության պատասխանատվությունը վերցրել է ՕՕՕ N2 ճանապարհաշինարարական ղեկավարություն կազմակերպությունը Ախալցխայից։
Ներկա պահին կատարվում են պուրակի հետիորդային ճանապարհների ներկման և գետնի վրայի մարզադաշտի հատուկ ծածկույթի տեղադրման աշխատանքները։
