Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոնարհումը բերեց և ծաղկեպսակ զետեղեց Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին։
Վրաստանում այսօր նշվում է 1989թ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի և Վրաստանի միասնության ու անկախության վերականգնման օրը։
ՀՀ դեսպանը մասնակցեց նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն հարակից՝ Երևանյան պուրակում Ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հայրերի կատարմամբ հոգեհանգստյան կարգին և ծաղիկներ խոնարհեց։
