ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: