ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

 ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում Է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

 

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը հայտարարում Է միջուկային գործարքի լիովին կատարմանը վերադառնալու պատրասակամության մասին, նա շարունակում Է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի (միջուկային գործարքի պաշտպանության) թիվ 2231 բանաձեւը»,- մեջբերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիվանագետի խոսքով՝ «այդ գործողություններն ակնառու կերպով ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի (նախագահի) ներկայիս վարչակազմն ի հեճուկս իր հայտարարությունների օգտագործում Է ցանկացած հնարավորություն, որպեսզի առանց որեւԷ հիմքի ուժեղացնի ճնշուն իրանցի ժողովրդի վրա»: Մարտի 30-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարաությունը հայտարարել Է պատժամիջոցներ կիրառելու մասին Իրանի եւս մեկ ֆիզիկական եւ չորս իրավական անձանց նկատմամբ: Դրանք սահմանվել են զանգվածայն ոչնչացման զենքի չտարծման ամերիկյան օրենքների հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :